Գլխավոր էջ » 2013 Սեպտեմբեր 12 » Ժուան. Մենք պետք է հաղթենք Յուվենտուսին
00:08 Ժուան. Մենք պետք է հաղթենք Յուվենտուսին | ![]() ![]() «Ամեն նոր մարզումից և խաղից հետո իմ խաղը դառնում է ավելի վստահ, և ես շնորհակալ եմ դրա համար մարզչին: Նա շատ է օգնում ինձ և սովորեցնում տարբեր նրբությունների պաշտպանության և հարձակման վերաբերյալ: Ինտերում մեծ մրցակցություն կա հիմնական կազմի հարցում` Անդրեոլի, Սամուել, Ռանոկիա, Կամպանյերո ... ինձ համար ցավալի է, որ Կիվուն վնասվածքի պատճառով չի կարող օգնել թիմին իր պրոֆեսիոնալիզմով: Իտալիայի դերբիում մենք կանենք ամեն ինչ հաղթանակի համար: Լինի Յուվենտուսը, Միլանը, թե Սասուոլոն, մեր տրամադրվածությունը պետք է լինի անփոփոխ: Յուվենտուսի կազմում շատ լավ խաղացողներ կան, Կարլոս Տեվեսը, Ֆեռնանդո Լյորենտե, Վուչինիչը, սակայն մենք չենք կենտրոնանում միայն հարձակվողների վրա. օրինակ Արտուրո Վիդալը կարող է շատ արագ միանալ հարձակմանը, կամ Պիռլոն, ով վտանգավոր է, երբ գնդակը իր մոտ է»,-նշել է Ժուանը: Աղբյուր` Inter Channel
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |