Գլխավոր էջ » 2015 » Նոյեմբեր » 16 » Ինտերը և Սանդերլենդը դատարանում են
16:57
Ինտերը և Սանդերլենդը դատարանում են

2014 թվականի ամռանը Սանդերլենդը վարձակալեց Ինտերի ֆուտբոլիստ Ռիկարդո Ալվարեսին: Պայմանագրում կետ կար, որ անգլիական թիմը պարտավոր է գնել Ալվարեսի տրանսֆերը 7,5 մլն ֆունտով, եթե պահպանի իր տեղը անգլիական Պրեմիեր լիգայում: Սանդերլենդը պահպանեց իր տեղը բարձրագույն խմբում, սակայն հրաժարվեց ձեռք բերել Ալվարեսին: Պատճառը ֆուտբոլիստի ստացած վնասվածքներն էին և ծնկի վիրահատությունը:

-Մենք ներկայացրել ենք մեր փաստարկները: Այժմ շարունակվում է դատավարությունը ՖԻՖԱ-ում: Մենք համագործակցում ենք հետաքննության հետ,- մեջբերում է Football Italia-ն անգլիական ակումբի ֆինանսական տնօրեն Մայքլ Վիլիամսոնի խոսքերը:

Ինտերի սպորտային տնօրեն Պիերո Աուզիլիոն այլ կերպ է մտածում`
-Մեր բոլոր փաստերը հիմնված է օրենքների վրա: Փաստաթղթում ամեն բան պարզ անգլերենով գրված է եղել: Եղել է վարձավճար միակ գնման պայմանով, որը տեղի է ունեցել: Այլ հանգամանքների մասին խոսք չի եղել: Մոտակա օրերին ՖԻՖԱ-ն որոշում կկայացնի, և մենք վստահ ենք, որ Սանդերլենդը ստիպված կլինի վճարել մեզ:

Դիտումներ: 903 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz