Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 29 » Ինտերը սակարկում է Ատլետիկոյի հետ
20:49
Ինտերը սակարկում է Ատլետիկոյի հետ

Տոհիրը հստակ հասկացրել է, որ ակումբը ստիպված կլինի վաճառել 1-2 խաղացողների, որպեսզի ձեռք բերեն այլ ֆուտբոլիստների և դրանով իսկ ամրապնդեն թույլ դիրքերը: Ինդոնեզիացին հույս ուներ միայն, որ թիմի կորիզը կկարողանան պահպանել:

Մարսելո Բրոզովիչը, որի տրանսֆերային արժեքը մշտապես աճում է, ըստ երևույթին չի մտնում թիմի հիմնական կորիզի մեջ, – տեղեկացնում է GDS-ը: Ինտերը բանակցություններ է վարում Մադրիդի Ատլետիկոյի հետ և փորձում է ավելացնել խորվաթ կիսապաշտպանի գինը: Բացի այդ, Մարսելոյի տեղափոխմանը կարող է նաև օգնել կիսապաշտպանի գործակալը, ով ակնարկել է աշխատավարձի բարձրացման մասին ,

- Բրոզովիչը իրեն լավ է զգում ակումբում և Իտալիայում, սակայն ինքը կցանկանար հաջորդ տարի մասնակցել Չեմպիոնների Լիգայում: Անձամբ ես կարծում եմ, որ նա պատրաստ կլինի մնալ Ինտերում, եթե իհարկե առաջարկեն նրան նոր պայմանագիր առաջատար խաղացողների մակարդակին համապատասխան: Դա նա անշուշտ վաստակել է:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 829 | Ավելացրեց: Gago111 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz