Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 15 » Ինտերը փոխարինող է գտել Գուարինին
15:24
Ինտերը փոխարինող է գտել Գուարինին

Ֆրեդի Գուարինը և Ռոբերտո Սորիանոն այս տրանսֆերային պատուհանի  Ինտերի հետ կապված ամենաքննարկվող ֆուտբոլիստներն են:

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, չինական Չիանգսու ակումբը տարեկան 7մլն եվրո է առաջարկում Գուարինին: Կոլումբիացի ֆուտբոլիստը ժամանակ է խնդրել մտածելու հնարավոր Չինաստան տեղափոխվելու վերաբերյալ: Գուարինի ծառայություններով նաև լրջորեն հետաքրքրված է ռուսական Զենիթը: Ֆրեդին և իր գործակալը սպասում են պաշտոնական առաջարկի: Պյերո Աուզիլիոն ցանկանում է ստանալ 15մլն եվրո կիսապաշտպանի տրանսֆերի համար, սակայն 10մլն և գումարած բոնուսներ տարբերակը կարող է գոհացնել Ինտերին:

Եթե Գուարինի տրանսֆերը կայանա, ապա Ինտերը միանգամից կփորձի ձեռք բերել Ռոբերտո Սորիանոյին: Ինտերը արդեն նախնական համաձայնության է եկել Սամպդորիայի հետ 10մլն եվրո գումարած բոնուսներ: Ֆուտբոլիստը կվարձատրվի 1.6մլն եվրո 5 տարվա պայմանագրով: Այս գործարքը դեռ սպասման մեջ է:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 900 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz