Գլխավոր էջ » 2019 » Հուլիս » 27 » Ինտերը ունի երեք թեկնածու կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար
13:04
Ինտերը ունի երեք թեկնածու կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար

Ինչպես արդեն հայտնի է Ինտերը ցանկանում է վաճառել իր երեք կիսապաշտպաններին: Խոսքը գնում է Նաինգոլանի, Բորխա Վալերոյի և Ժոաո Մարիոյի մասին:

Այս երեք կիսապաշտպաններին վաճառելու դեպքում Ինտերը առնվազն մեկ կիսապաշտպան կգնի կենտրոնը ուժեղացնելու համար: Անտոնիո Կոնտեն համակրում է Արտուրո Վիդալին, ում հետ ժամանակին աշխատել է Յուվենտուսում: 15-20մլն եվրո առաջարկը կարող է լիովին բավարարել Բարսելոնային: Կատալոնական թիմի մեկ այլ կիսապաշտպան` Ռակիտիչը նույնպես Ինտերի թիրախի տակ է և հնարավոր է լքի իր ներկայիս ակումբը:

Երրորդ թեկնածուն բրազիլացի Օսկարն է, որ այս պահին հանդես է գալիս Չինաստանի առաջնությունում և ժամանակին կրել է Չելսիի մարզաշապիկը: Իր վերջին հարցազրույցում Օսկարը նշել է. "Վերջին ժամանակներս ես բանակցել եմ Ինտերի և Միլանի հետ: Ես չեմ կարող մանրամասները հայտնել, բարց կարող եմ ասել, որ ես ցանկանում եմ խաղալ Իտալիայում:"

 

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 166 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz