Գլխավոր էջ » 2017 » Մայիս » 11 » Ինտերը որս է սկսել Կոնտեի համար
16:26
Ինտերը որս է սկսել Կոնտեի համար

TMW

Ինտերը Կոնտեին համոզելու համար պատրաստվում է համակարգային մոտեցում ցույց տալ: Առաջին քայլը եղավ Վալտեր Սաբատինիի նշանակումը, որպես նոր տեխնիկական տնօրեն: Ինտերը կփորձի Լելե Օրիալիի հետ համաձայնության գալ, ով կնշանակվի ակումբի մենեջեր: Ներաձուրիի ղեկավարությունը բանակցություններ է վարում Ջենովա_Մ19-ի գլխավոր մարզիչ Քրիստիան Ստելինիի հետ, ով հավակնում է դառնալ Կոնտեի օգնականը: Հաջորդ քայլը կլինի ձեռք բերել Պադելիի, Նաինգոլանի ու Դե Ռոսիի տրանսֆերները: Այսպիսով Ինտեր կհրավիրվեն բոլոր նրանք, ում հետ Կոնտեն կցանկանա աշխատել:

London Evening Standard

Լոնդոնյան այս պարբերականը գրում է Չելսիում վստահ են, որ Կոնտեն կմնա իրենց թիմում: Ինտերը Կոնտեին լուրջ առաջարկ է արել , շաբաթական 250.000 եվրո: Իտալացի մասնագետը ցանկանում է աշխատանքը շարունակել Լոնդոնում, սակայն նրա ընտանիքը ապրում է Իտալիայում և այս հանգամանքը կարող է որոշիչ դեր խաղալ:

MercatoRetweetto

Ինտերի նոր տեխնիկական տնօրեն Վալտեր Սաբատինին արդեն անցել է գոծի և երկար հանդիպում է ունեցել Չելսիի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Նպատակը եղել է Կոնտեին համոզել տեղափոխվել Ինտեր: Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 1058 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz