Գլխավոր էջ » 2019 » Հունիս » 20 » Ինտերը որոշում է կայացրել Պերիշիչի վերաբերյալ
23:03
Ինտերը որոշում է կայացրել Պերիշիչի վերաբերյալ

Ինչպես տեղեկացնում է Tuttosport-ը, Ինտերը պատրաստ է քննարկել Իվան Պերիշիչի տրանսֆերը այլ ակումբ, եթե ստանա 45մլն եվրոյի առաջարկ:

Խորվաթը չի համարվում անձեռնմխելի և այս մրցաշրջանում պետք է ապացուցի Անտոնիո Կոնտեին, որ արժանի է մնալ թիմում:  

Նույն պարբերականի համաձայն Ինտերը կարող է ընդունել 40-45մլն եվրոյի հասնող առաջարկ:

Ֆուտբոլիստի գործակալ Նելիո Լուկասը հայտնում է, որ Պերիշիչի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Վեստ Հեմը և Լեսթեր Սիթին, սակայն խորվաթը մեծ ցանկություն չունի այդ թիմերում շարունակել կարիերան:

Այս ձմռանը Պերիշիչը շատ մոտ էր Արսենալ տեղափոխվելուն, բայց վերջին պահին Ինտերը կասեցրեց տրանսֆերը:

Կոնտեն ցանկանում է հասկանալ, թե արդյոք Պերիշիչը մոտիվացված է թիմում շարունակել իր ելույթները, թե ոչ, այդ իսկ պատճառով նա կմնա թիմում մինչ հավաքները սկսելը:

Հիշեցնենք որ, Ինտերը հավաքը սկսելու է Լուգանոյում հուլիսի 7-ից սկսած:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 104 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz