Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 23 » Ինտերը մերժել է Գուարինի համար առաջարկը, իսկ Լավեցցին ....
14:49
Ինտերը մերժել է Գուարինի համար առաջարկը, իսկ Լավեցցին ....

Չինական ակումբը առաջին պաշտոնական առաջարկն է արել Գուարինի համար` 12.5 մլն եվրո: Ինտերը անմիջապես մերժել է իր 13 համարին վաճառել 12.5 մլն եվրոյով: Ինտերը առաջարկը կքննարկի եթե այն գերազանցի 15 մլն եվրոն: Չինական ակումբը պատրաստվում է նոր առաջարկի:

Ջանլուկա դի Մարցոն գրում է ` Ռանոկիան լռիվ նույն պայմաններով ինչ Դոդոն կտեղափոխվի Սամպդորիա: Պայմանավորվածությունը կլինի միայն վարձակալություն առանց հետագա պարտականությունների և իրավունքների:

Ինտերը համաձայնության է եկել Լավեցցիի հետ ` 3 տարի 3.5 մլն եվրո աշխատավարձով: Այս պայմանները ամբողջովին բավարարել են ֆուտբոլիստի գործակալին: Լավեցցիին ձեռք բերելուն հավակնում են նաև Չելսին և Բարսելոնան, սակայն Բարսելոնան պատրաստ չէ նման աշխատավարձ վճարել արգենտինացուն: Ինտերը Չելսիից մի քայլ առաջ է անցել ու մնացել է համաձայնության գալ ՊՍԺ-ի: Եթե Ինտերը փորձի ձեռք բերել Լավեցցին հիմա ստիպված կլինի վճարել 4 մլն եվրո, սակայն տարբերակ կա նրան ձեռք բերել ամռանը անվճար:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 805 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz