Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 29 » Ինտերը կաղում է կիսապաշտպանությունում
22:07
Ինտերը կաղում է կիսապաշտպանությունում

Մինչ Մանչինին խաղից-խաղ փոփոխում է իր հարձակման գիծը, Ինտերը շարունակում է վատ խաղ ցուցադրել առջևի գծում: Սակայն խնդիրը ոչ թե հարձակումն է այլ կիսապաշտպանությունը: Մաուրո Իկարդին քիչ գոլեր է խփում քանի որ թիմակիցները չեն կարողանում նրան գնդակ մատակարարել, ստեղծել գոլային պահեր: Իկարդին ստեղծված գոլային պահերի իրացման ամենամեծ տոկոսը ունի Ա սերիայում: Ստացվում է որ խնդիրը Իկարդին չէ, այլ կիասպաշտպանությունը:

Ինտերի կիսապաշտպանական ամենահաճախ խաղակցված եռյակն է Մդել-Մելո-Կոնդոգբիա: Երբ խաղադաշտում երկու Պիտբուլներն են, պետք է սպասել ինչ որ արտասովոր բանի: Մելո-Մեդել դուետը այս մրցաշրջանում ինչեր ասես որ չի արել` կարմիր քարտեր, 11 մետրանոցներ, միմյանց գլխով վնասվածք հասցնել, ամբողջ խաղակեսի ընթացքում ոչ մի ճշգրիտ հեռահար փոխանցում չանել... Երբ Ինտերը խաղում է այս եռյակով, Մելո-Մեդել զույգին հանձնարարվում է քանդելու իսկ Կոնդոգբիային կառուցելու գործը: Սակայն ֆրանսիացին միանում է Պիտբուլներին ու սկսում են խաղը քանդել` առաջինները մրցակցի, իսկ Կոնդոգբիան սեփական թիմի խաղը:

GdS փորձել է համեմատել առաջատար եռյակում գտնվող թիմերի կիսապաշտպանական եռյակները:
Մարկիզիո Խեդիրա Պոգբա եռյակը մեկ խաղի ընթացքում ստեղծում են
միջինում 3.27 գոլային պահ, Նապոլիի եռյակը `Ալլան -Ժորժինիո-Համշիկ ` 6.21 պահ: Իսկ Մելո-Մեդել-Կոնդոգբիա եռյակը ընդհամենը 1.96 պահ: Մարեկ Համշիկը միայնակ ավելի շատ պահ է ստեղծում (2,56), քան Ինտերի կիսապաշտպանները միասին: Մի պահ ենթադրենք, որ մեր կիսապաշտպանների գործը քանդելն է:
Մարկիզիո Խեդիրա Պոգբա եռյակը մեկ խաղի ընթացքում կարողանում են գնդակ խլել 18,92 անգամ, Մելո-Մեդել-Կոնդոգբիա եռյակը` 20,34 անգամ, իսկ Ալլան -Ժորժինիո-Համշիկ եռյակը ` 23,77 անգամ:

Համեմատենք նաև նրանց խփած գոլերի քանակները`
Մեդել 1 , Մելո 1, Կոնդոգբիա 1
Խեդիրա 3, Մարկիզիո 0, Պոգբա 4
Ալլան 3, Ժորժինիո 0, Համշիկ 5:

Ժամանակին Սնեյդերը մեկ խաղի ժամանակ թիմակիցների համար ստեղծում էր միջինում 3,5 գոլային պահ թիմակիցների համար:
Ահա թե ինչու է մեզ պետք կիսապաշտպան` Սոիանոն և Բանեգան:

Կատեգորիա: Վիճակագրություն | Դիտումներ: 747 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz