Գլխավոր էջ » 2013 Հունիս 12 » Ինտերը գտել է Հանդանովիչին փոխարինող
18:38 Ինտերը գտել է Հանդանովիչին փոխարինող | ![]() Բարզիլական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել Սանտոսի դարպասապահ Ռաֆաելի նկատմամբ Ինտերի հետաքրքրության վերաբերյալ: Երեկ ակումբի փոխնախագահ Ռոդրիգեսը հերքեց իրենց 1 համարի համար ստացված պաշտոնական առաջարկի մասին լուրերը, որի մասին հայտնել էր Lancenet խոշորագույն բրազիլական լրատվակայն կայքերից մեկը: Իրականում ներաձուրրին արդեն առաջին քայլերն է արել դարպասապահի համար բանակցություններում: Մի քանի օր առաջ տեղի է ունեցել Ինտերի և դարպասպահի գործակալ Պաուլո Ալֆոնսոյի միջև հանդիպում: Եվ Ինտերն արդեն առաջարկ է արել գործարքը փակելու համար` 13 միլլիոն բրազիլական ռեալ, այսինքն մոտ 4,5 միլլիոն եվրո: Այս առաջարկը կարող է Ռաֆաելին բերել Միլան: Ինչպես հայտնում է բրազիլական կայքը, Սանտոսը դեռ չի հրապարակում բանակցությունների մասին լուրեր, սակայն դրանք արդեն ընթացքի մեջ են:Սանտոսին պատկանում են 23-ամյա դարպասապահի իրավունքների 70%-ը, 15%-ը պատկանում է Terceira Estrela Investimentos-ին, իսկ մյուս 15%-ը նրա գործակալ Պաուլո Ալֆոնսոյին: Այս բանակցությունների հետ մեկտեղ ետնաբեմում իրականացվում է նաև Հանդանովիչի բանակցությունները Բարսայի հետ, իսկ այդ ընթացքում ռաֆաելը` ով արդեն ունի եվրոպական անձնագիր, ավելի մոտ է կանգնած ներաձուրրիին: fcinternews.it |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 5 | ||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||||



