Գլխավոր էջ » 2013 Հունվար 25 » Ինտերն առաջարկ է արել 19-ամյա կիսապաշտպանին
00:23 Ինտերն առաջարկ է արել 19-ամյա կիսապաշտպանին | ![]() Խոակին Կորրերան երիտասարդ կիսապաշտպան է, ծնվել է 1994 թ-ին և այժմ հանդես է գալիս արգենտինական Էստուդիանտես ակումբում: Նա այն խաղացողն է, ով փոխարինեց Խուան Սեբաստիան Վերոնին ` իր վերջին հանդիպման ժամանակ որպես ֆուտբոլիստ: Այսօր Վերոնը Էստուդինտեսի սպորտային տնօրենն է և չի ցանկանում բաց թողնել Կորրերային: Խաղացողին ցանկանում է ձեռք բերել Ինտերը, և արդեն առաջարկ է ուղարկել` մեկ տարվա վարձավճար` գնման իրավունքով: Կողմերը բանակցում են, սակայն Ինտերն արդեն արել է իր առաջարկը` 100 հազար եվրո վարձավճարի համար, 700 հազար եվրո ամբողջական իրավունքների համար:Էստուդիանտեսը, այդուհանդերձ, պահանջում է 100 հազար դոլլար վարձավճարի համար և 1.8 միլլիոն` 80% իրավունքների համար: Վերոնը, մարզիչ Դիեգո Կանայի հետ միասին, ցանկանում են պահել խաղացողին, սակայն այս գներով արգենտինական ակումբը պատրաստ է վաճառել իր տաղանդին: Այնուամենայնիվ, բանակցությունները հեշտ չեն, նա 19 տարեկան է և ակումբը ցանկանում է կենտրոնանալ նրա վրա ապագայում: Կորրերան արդեն անձնագիր ունի և դեկտեմբերին եղել է Եվրոպայում այն վերցնելու համար: Կորրերան, ում շատերը համարում են Վերոնի հետնորդը, Ինտերի համար կոնկրետ նպատակ է, որին հասնելուն խոչընդոտում է ինքը`Վերոնը: fedenerazzurra.com |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||



ete iroq Veroni nmana xaxum es uzum em vor arnenq, ginn el tang chi