Գլխավոր էջ » 2016 » Նոյեմբեր » 13 » Ինտերիստները հավաքականներում (Վիդեո)
13:42
Ինտերիստները հավաքականներում (Վիդեո)

Աշխարհի Առաջնության ընտրական փուլի շրջանակներում Ինտերի 13 ֆուտբոլիստները հրավիրվել են իրենց ազգային հավաքականներ:


Բրազիլիա 3:0 Արգենտինա

Ժոաո Միրանդան խաղադաշտում անցկացրեց 87 րոպե, իսկ ահա Էվեր Բանեգան մնաց պահեստայինների նստարանին

 

Կոլումբիա 0:0 Չիլի

Ջեյսոն Մուրիլոն մնացել է պահեստայինների նստարանին, իսկ Գարի Մեդելը չի եղել թիմի հայտացուցակում::


Ճապոնիա 4-0 Օման (ընկերական)

Յուտո Նագատոմոն չի եղել թիմի հայտացուցակում:


Հայաստան 3-2 Մոնտենեգրո

Մոնտենեգրոյի ավագ Ստեվան Յովետիչը մասնակցեց ամբողջ հանդիպմանը և կարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն այդ գոլը չփրկեց հյուրերին պարտությունից

 

Խորվաթիա 2-0 Իսլանդիա

Խորվաթիայի կազմում երկու գոլերը իր հաշվին գրանցել և իր թիմին հաղթանակ է պարգևել Մարսելո Բրոզովիչը: Ինտերի մյուս ֆուտբոլիստ Իվան Պերիշիչը խաղի 90-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել:


Լիխտենշտեյն 0-4 Իտալիա

Ինտերի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեվան դուրս է եկել թիմի մեկնարկային կազմում և կարողացել աչքի ընկնել խաղի 32-րդ րոպեին: Հանդիպման 74-րդ րոպեին Էդերը փոխարինման է դուրս եկել Կանդրեվայի փոխարեն:

 

Նոյեմբերի 13-ին տեղի կունենան`

Պորտուգալիա - Լատվիա. Ժոաո Մարիո

 

Նոյեմբերի 15-ին տեղի կունենան`

Արգենտինա - Կոլումբիա. Էվեր Բանեգայի Արգենտինան կմրցի Ջեյսոն Մուրիլոյի Կոլումբիայի դեմ


Պերու - Բրազիլիա. Ժոաո Միրանդա


Ճապոնիա - Սաուդյան Արաբիա. Յուտո Նագատոմո


Հյ. Իռլանդիա - Խորվաթիա. Մարսելո Բրոզովիչ (Պերիշիչը չի մասնակցի խաղին կարմիր քարտի պատճառով)

 

Իտալիա - Գերմանիա (ընկերական). Կնադրեվա և Էդեր

 

Չիլի - Ուրուգվայ. Գարի Մեդել

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 542 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz