Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 24 » Ինտերից կարող են հեռանալ միանգամից 5 ֆուտբոլիստներ
20:51
Ինտերից կարող են հեռանալ միանգամից 5 ֆուտբոլիստներ

Sky Sportն գրում է, Պալերմոն կարող է ձեռք բերել Ինտերի 2 ֆուտբոլիստների` Նյուկուրիին և Յաոին: Այս թիմերի միջև կայացած խաղից առաջ հանդիպում է տեղի ունեցել նաև թիմերի ղեկավարների միջև, քննարկելու այս տրանսֆերները:

London Eveningն գրում է, որ Տոնենհեմը հետաքրքրված է Ինտերի պաշտպան Անդրեա Ռանոկիայի ծառայություններով: Տոտենհեմը ցանկանում է փոխարինող գտնել Յան Վերտոնգենի համար, ով վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել 2 ամսով:

Մարսելը եզրային պաշտպան է փնտրում: Ռիկարդո Ռոդրիգեսը մերժել է Մարսելի առաջարկը, քանի որ ցանկանում է տեղափոխվել Ինտեր: Մարսելցիները այժմ հետաքրքրվում են Յուտո Նագատոմոյի ծառայություններով: Նագատոմոն չի մտնում Պիոլիի ծրագրերի մեջ և թիմը ցանկանում է վաճառել նրան:

Դավիդե Սանտոնը ևս չի մտնում Պիոլի ծրագրերի մեջ: Եզրային պաշտպանը կարող է լքել Ինտերը: Նրա ծառայություններով հետաքրքրված է Սամպդորիան: Սանտոնի ճակատագիրը կորոշվի մոտակա 2 օրերի ընթացքում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 809 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz