Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 4 » Ինտերից հեռացող ֆուտբոլիստների մասին
00:05
Ինտերից հեռացող ֆուտբոլիստների մասին

Արդեն մի քանի օր է ինչ բացվել է տրանսֆերային պատուհանը: Ահա այն ֆուտբոլիստեների մասին, ովքեր ամենայն հավանականությամբ կլքեն Ինտերը:




Զդրավկո Կուզմանովիչ

Sport Mediaset-ը այսօր տեղեկացրեց այն մասին, որ Զդրավկո Կուզմանովիչը կլքի Ինտերը անկախ այն բանից, որ սերբը ցանկանում է մնալ: Լուրեր են պտտվում, որ Ինտերը և Միլանը կկատարեն Կուզմանովիչ-Նոչերինո փոխանակումը:


Ալվարո Պերեյրա

Անգլիական The Mirror պարբերականը նշում է, որ Լոնդոնի Տոտենհեմը փնտրում է ձախ պաշտպանի: Հիմնական 2 թեկնածուներն են Ալվարո Պերեյրան և Ֆաբիո Կոենտրաուն: Բացի այդ ուրուգվայցի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում են նաև Մարսելը և թուրքական Գալաթասարայը:


Գաբի Մուդինգայ

Բելգիացի կիսապաշտպանը այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել Ինտերում:Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են Բոլոնիան,Սասուոլոն,Կատանիան և Ջենոան:


Անդրեա Ռանոկիա

Ֆրեդի Գուարինը մնում է Ինտերում: Ահա այս փաստը ստիպում է Ինտերին զոհաբերել Ռանոկիային: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են միանգամից 4 անգլիական թիմեր: Այդ թիմերն են Ման.Յունայթեդը, Չելսին, Արսենալը և Տոտենհեմը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտավորապես 15-18 միլիոն եվրո:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 1036 | Ավելացրեց: Aram | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz