Գլխավոր էջ » 2019 » Սեպտեմբեր » 17 » Ինտերի հավանական կազմը Սլավիայի դեմ
12:21
Ինտերի հավանական կազմը Սլավիայի դեմ

Այսօր Ինտերը սեփական հարկի տակ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կմրցի Սլավիա Պրահա ակումբի դեմ: Հաշվի առնելով Ինտերի խիտ գրաֆիկը առաջիկա 3 շաբաթներում և այս շաբաթ օրը Միլանյան դերբին, ապա Կոնտեն հանգստի իրավունք կտա որոշ ֆուտբոլիստների:

Sky Sport-ի համոզմամբ Գոդինի փոխարեն խաղադաշտ դուրս կգա Դանիլո Դ'Ամբրոզիոն: Կենտրոնական գծում Վեսինոն կփորխարինի Բարելային: Հարցականի տակ է Կանդրեվայի խաղադաշտ դուրս գալը և հավանական է իր պաշտոնական նորամուտը նշի Լազարոն:

Չնայած նրան, որ Լուկակուն մեջքի հետ կապված խնդիրներ ունի թիմի գլխավոր մարզիչը հարձակվողին առաջին րոպեներից խաղադաշտ դուրս կբերի, իսկ նրա կողքին կլինի Մարտինեսը:

Հավանական մեկնարկային կազմը
(3-5-2): 1 Հանդանովիչ; 33 Դ'Ամբրոզիո, 6 Դե Վրեյ, 37 Շկրինիար; 87 Կանդրեվա, 77 Բրոզովիչ, 12 Սենսի, 8 Վեսինո, 18 Ասամոա; 9 Լուկակու, 10 Մարտինես.

Կատեգորիա: Հանդիպումներ | Դիտումներ: 64 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz