Գլխավոր էջ » 2017 » Օգոստոս » 4 » Ինտերի հարձակման գծում սպասվող փոփոխությունները
22:36
Ինտերի հարձակման գծում սպասվող փոփոխությունները

Ինչպես տեղեկացնում է Daily Star-ը, Անտոնիո Կանդրեվան համաձայնություն է տվել Չելսի տեղափոխությանը: Չելսին առաջարկում է 25մլն եվրո, իսկ Լուչիանո Սպալետին դեմ չէ այդ գնով վաճառքին:

Սպասվում է, որ տրանսֆերը կկայանա այս շաբաթվա ընթացքում:


Կանդրեվային Ինտերը փոխարինող է տեսնում Բորուսսիա Դորտմունդի երիտասարդ վինգեր Էմրե Մորային: Թուրք ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Ֆիորենտինան և Ռոման: Բորուսսիան ֆուտբոլիստին գնահատում է 20-25մլն եվրո:


Արգենտինական ԶԼՄ-ները գրում են, որ Անխել դի Մարիան համաձայնություն է տվել Ինտերին և ցանկանում է տեղափոխվել իտալական ակումբ: ՊՍԺ-ն ստիպված կլինի վաճառել իր առաջատարներից որևիցե մեկին Նեյմարին ձեռք բերելուց հետո: Խոսակցություններ է գնում Պաստորե-Դրաքսլեր-Դի Մարիա եռյակի միջև:


Ինտերի խորվաթ վինգեր` Իվան Պերիշիչը կարող է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Ինտերը առաջարկում է տարեկան 6մլն եվրո աշխատավարձ:


Ստեվան Յովետիչը բանակցություններ է վարում Ֆիորենտինայի հետ: Ֆիորենտինան ցանկանում է վերադարձնել իր նախկին հարձակվողին, իսկ Յոյոն դեմ չէ:Հաշվի առնելով Ինտերի և Ֆիորենտինայի ակտիվ տրանսֆերները այս պատուհանի ժամանակ, ապա տրանսֆերը շատ հավանական է թվում:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 940 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz