Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 24 » Ինտերի ֆինանսական վիճակը և Տոհիրի նպատակները
02:35
Ինտերի ֆինանսական վիճակը և Տոհիրի նպատակները

Tuttosport-ն անդրադարձել է Ինտերի ֆինանսներին և փորձում է բացատրել տրանսֆերային պատուհանի պասիվությունը:

Եթե ներկայիս պարտքերի պայմաններում ՈւԵՖԱ չներկայացվի Ինտերի պարտքերի վերակազմավորման նախագիծ, ակումբը կհայտնվի եվրագավաթներից զրկվելու վտանգի տակ: Ներկա իրավիճակում Ինտերը չի կարող ապավինել նոր մարզադաշտի կառուցմանը բյուջեի կարգավորման հարցում: Տոհիրի ծրագիրն է ակումբը դարձնել տնտեսապես ապահով: Դրան պետք է նպաստեն ֆինանսական պարտավորությունների կրճատումը («սենատորների» հետ պայմանագրերի չերկարաձգումը), ներդրումների բացակայությունը, որը կազդի հաշվապահական բալանսի վրա (կփակվեն խաղացող գնելու իրավունքով/պարտավորությամբ վարկի բանակցությունները, որոնք չեն արտացոլվի հաջորդ տարվա բյուջեում) և ինքնաֆինանսավորումը (ցանկացած ձեռքբերում պետք է մարվի վաճառքի եկամուտից): Նշված միջոցառումները անհրաժեշտ են ՈւԵՖԱ-ից լիցենզիա ստանալու համար:

Հաշվի առնելով վերջին 2 մրցաշրջանները (2011/12 և 1012/13)` Ինտերը կուտակել է 157 մլն եվրոյի պարտք, ինչն ավելի քան 3 անգամ գերազանցում է ՈւԵՖԱ-ի սահմանած 45 մլն-ի առավելագույն չափը: Հաշվի առնելով, որ ՈւԵՖԱ-ն թույլ է տալիս ծախսերից հանել խաղացողների պայմանագրերը, որոնք ստորագրված են եղել մինչ 2010 թ.-ի հունիսի 1-ը 2011/12 մրցաշրջանի համար, դա թույլ է տալիս Ինտերին հանել ընդհանուր գումարից 101 մլն: Հաշվի առնելով այս տարվա բյուջեի դեֆիցիտը` պարտքի ընդհանուր չափը կազմում է մոտ 60 մլն, ինչն արդարացնում է Տոհիրի անհանգստությունը:

Աղբյուր` Tuttosport
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 799 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 tiko11   (24.01.2014 02:59) [Материал]
Tohiri galu npatakneric arajiny kam henc arajnayiny nerdrumner anelner ba ura et nerdrumnery?

2 Artur   (24.01.2014 02:57) [Материал]
ստացվումա, եթե դրսից փող ծախսվի էտ խախտում կլինի ու լիցենզիա չեն տա, եթե փող չծախսեն սենց թե նենց չենք մասնակցի եվրագավաթներին

1 tiko11   (24.01.2014 02:50) [Материал]
etqan partq urduc en havaqel glxnerin ? ankap transfenerov

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz