Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 20 » Ինտերի երկրպագուների պաշտոնական հայտարարությունը Գուարին - Վուչինիչ գործարքի վերաբերյալ
23:20
Ինտերի երկրպագուների պաշտոնական հայտարարությունը Գուարին - Վուչինիչ գործարքի վերաբերյալ

 Ինտերի երկրպագուների բանակի պաշտոնական հայտարարությունից և ճնշումներից հետո, Ինտերի ղեկավարությունը պատրաստվում է վերանայել թուրինյան ակումբի հետ գործարքը:

Ահա Curva Nord-ի պաշտոնական հայտարարությունը, որն ուղղված է Էրիկ Թոհիրին`

''Ինտերի ամենակարևոր խաղացողներից մեկի տեղափոխություն մեկ այլ իտալական ակումբ, որ այս պահին տեղի է ունենում, հանդիսացավ համբերության այն վերջին կաթիլը, որ կոտրեց ամեն ինչ և ստիպեց մեզ կտրուկ քայլերի դիմել... Այժմ սպասում ենք հետաքիքիր զարգացումների...Կառավարման փոփոխությունից առաջին հերթին ակնկալվում էր, որ չեն կրկնվի նույն սխալները և, հատկապես, Ինտերի ''գլխավոր որոշումներ կայացնող բաղադրիչների'' փոփոխություններ: Հասկանալի պատճառներով հաշվի են առնվել նրանց ընտրման սկզբունքները, մի ակումբում, ինչպիսին ներաձուրրին է, անձնակազմը անկասկած ֆուտբոլային հավատով պետք է լինի: Ինտերի ղեկը մի թողեք այնպիսի յուվենտինոյի ձեռքում, ինչպիսին Ֆասսոնեն է և իր խորհրդավոր ընկեր Ռիչչին: Դուրս շպրտեք նրանց պարոն Բրանկայի և մի շարք այլ փոքր կերպարների հետ միասին, որոնք տարիներ շարունակ օգտագործել են Մորատտի ընտանիքի գումարները, առանց մի ցենտ անգամ վաստակելու: Մենք հոգնել ենք Ինտերում շատ ու շատ փտած խնձորների առկայությունից: Այն, ինչ մենք շարունակում ենք հարցնել ինքներս մեզ` մենք ունե՞նք արդյոք Նախագահ'': (CN69)

Աղբյուր` FcInterNews
Կատեգորիա: Պաշտոնական | Դիտումներ: 987 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3
3 ashxen91   (21.01.2014 03:52) [Материал]
lav el kpnuma, aysinqn naxagah chunenalu hashiva,, hastat kazdi eriki vra

2 tiko11   (21.01.2014 01:45) [Материал]
indz tvuma papuk en dajy asel... mi hat havesov piti kpnein tohirin

1 Artur   (20.01.2014 23:49) [Материал]
գոնե հիմա տոհիրը զարթնի

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz