Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 29 » Ինտերի երկու տրանսֆերները և հնարավոր ևս երեք ձեռքբերումները
19:53
Ինտերի երկու տրանսֆերները և հնարավոր ևս երեք ձեռքբերումները

Ամեն ինչ տանում է նրան, որ Ինտերը մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը կձևակերպի իր երրորդ ձեռքբերումը: Խոսքը գնում է Տոնի Վիլենայի մասին: Ինտերը գործնականում արդեն պայմանավորվել է Էվեր Բանեգայի և Ջերդան Էրկինի հետ: Վիլենան կլինի Ինտերի երրորդ ձեռքբերումը: Ըստ GdS-ի պայմանագիրը նախատեսված է 5 տարով տարեկան 700.000€ վճարով: Վիլենան Ինտեր կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:

Անցած մրցաշրջանում Մանչինին մեծ ցանկություն ուներ ձեռք բերելու Յայա Տուրեին: Իսկ այժ հենց խաղացողն է ցանկանում տեղափոխվել Ինտեր: Տուրեն մերժել է Չինական ակումբների ֆանտաստիկ առաջարկը հանուն Եվրոպայում մնալու: Ֆուտբոլիստը ինքն է մտադրություն հայտնել լքելու Մանչեսթեր Սիթին: Ինտերը այս պահին Տուրեի տրանսֆերի հարցում մրցակցություն չունի: Սրան հավելենք նաև այն, որ Տուրեի տրանսֆերը կոմերցիոն տեսակետից չափազանց ձեռնատու է, Տուրեն Ասիայում մեծ ճանաչում ունի:

Իսպանական Վալենսիայի հարձակվող Ալվարո Նեգրեդոն ցանկանում է լքել Վալենսիան: Նեգրեդոյի գործակալը կապնվել է Միլանյան երկու ակումբների հետ: Ինտերը և Միլանը ցանկանում են ձեռք բերել հարձսկվողին: Ինտերը պատրաստ է հարձակվողի տրանսֆերի համար վճարել 8.5-10 մլն եվրո

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 455 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz