Գլխավոր էջ » 2018 » Ապրիլ » 27 » Ինտեր - Յուվենտուս հանդիպման տոմսերի վաճառքը Ա Սերիայի բացարձակ ռեկորդ է գրանցել
12:02
Ինտեր - Յուվենտուս հանդիպման տոմսերի վաճառքը Ա Սերիայի բացարձակ ռեկորդ է գրանցել

Իտալական Ա Սերիայի առաջիկա տուրի կարևորագույն հանդիպման՝ Ինտեր - Յուվենտուս, խաղին ընդառաջ Ջուզեպպե Մեացցա մարզադաշտի բոլոր տոմսերն արդեն վաճառվել են՝ գրանցելով իտալական ֆուտբոլի ողջ պատմության բացարձակ ռեկորդ:

Ինչպես տեղեկացնում է Ինտերի պաշտոնական թվիթերյան էջը, ընդհանուր առմամբ վաճառվել է 78.328 տոմս, որի ընդհանուր գումարը կազմել է 5 միլլիոն եվրո:

Ինտերի երկրպագուները այս քայլով գերազանգել են իրենց իսկ ռեկորդը, մինչ այդ ամենավաճառված տոմսերով և ամենաեկամտաբերը նույնպես Ինտերի ռեկորդն էր՝ արդեն Միլանյան դերբիում, 4.8 մլն եվրո եկամտով:

 

 

 

Կատեգորիա: Հանդիպումներ | Դիտումներ: 1011 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz