Գլխավոր էջ » 2017 » Հունվար » 5 » Ինչո՞ւ է երկարում Գալյարդինիի տրանսֆերը
16:07
Ինչո՞ւ է երկարում Գալյարդինիի տրանսֆերը

Ինտերը շարունակում է աշխատել Ռոբերտո Գալյարդինիի գործարքը ավարտին հասցնելու համար: Ֆուտբոլիստը առաջվա պես մարզվում է Ատալանտայում, սպասելով տրանսֆերի վերջնական հաստատմանը, որի համար երկու կողմերը աշխատում են դետալների վրա: Դժվարություններ կան "Ֆինանսական Ֆեյր Փլեյ"-ի պահանջարկը ապահովելու վերաբերյալ:

Ինտերը առաջարկում է 2մլն եվրո վարձավճարով և 22,5մլն եվրո գնման իրավունք, ինչպես նաև 2.5մլն եվրոյի չափով բոնուսներ: Սակայն Ատալանտան ցանկանում է, որպեսզի գնման իրավունքը լինի պարտադիր վախենալով, որ Ինտերը կարող է հրաժարվել գնման իրավունքից, եթե ֆուտբոլիստը չարդարացնի սպասելիքները: Սակայն ներաձուրիները ըստ Ուեֆայի "ՖՖՓ"-ի իրավունք չունեն գործարք իրականանցնեն պարտադիր գնումով: Ատալանտային երաշխիքներ են պետք, որ Ինտերը գնելու է Գալյարդինիին:

Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ և հնարավոր է, որ Ինտերը բարձրացնի վարձավճարի գինը:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 393 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz