Գլխավոր էջ » 2017 » Հոկտեմբեր » 16 » Իկարդի. "Ցանկանում եմ 100 գոլ խփել Ինտերի կազմում"
20:22
Իկարդի. "Ցանկանում եմ 100 գոլ խփել Ինտերի կազմում"

Միլանի դեմ տարած հաղթանակից հետո Մաուրո Իկարդին ասել է.

 

"Ցանկանում եմ 100 գոլ խփել Ինտերի մարզաշապիկով:

Անկեղծ ասած ակումբի պատմության լավագույն ռմբարկու դառնալը շատ դժվար կլինի, սակայն այժմ ցանկանում եմ 100 գոլի սահմանը հատել:

Սանդղակը շատ բարձր է դրված, սակայն իմ նպատակը հնարավորինս շատ գոլ խփելն է:

Ես քրտնաջան աշխատում եմ ամեն օր և փորձում եմ լինել ավելի լավը:

Վերջին շրջանում քննադատներին առիթ էր պետք իմ մասին խոսել, սակայն այսօր ես արեցի այն ինչ ինձնից պահանջվում է` գոլ խփեցի և օգնեցի թիմին: Իհարկե միշտ գոլ խփելը անհնար է: Ուրախ եմ ինձ համար, Ինտերի համար և իհարկե հաղթանակի համար:

Դեռ շուտ է խոսել Սկուդետոյի մասին: Սկսած նախապատրաստական խաղերից մենք լավ ենք սկսել մրցաշրջանը, այժմ պետք է կենտրոնանալ Նապոլիի վրա:

Ինձ համար դա կլինի յուրօրինակ հանդիպում, քանի որ նրանք առաջատարներն են և լավագույնն են Եվրոպայում:"

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 149 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz