Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 23 » ICC մրցաշար. Ինտերը կմրցի Միլանի և Ռեալի հետ
21:47
ICC մրցաշար. Ինտերը կմրցի Միլանի և Ռեալի հետ

International Champions Cup(ICC) ամենամյա ընկերական մրցաշարը այս տարի անցկավում է Հ. Ամերիկայում, Ավստրալիայում և Չինաստանում:

Հ. Ամերիկայում մրցում են միագնամից 10 ակումբներ և դրանք են` Մանչեսթեր Յունայթեդը, Բենֆիկան, Ամերիկան, Նյու Յորկ Ռեդ Բուլսը, Լա Գալաքսին, ՊՍԺ-ն, Բարսելոնան, Չելսին, Ֆիորենտինան և Սան Խոսե Էրտքուակեսը:

Ավստրալիայում և Չինաստանում կմրցեն համապատասխանաբար երեքական թիմեր, իսկ ահա Ռեալ Մադրիդը միաժամանակ հայտավորված է և՛ Չինաստանում, և՛ Ավստրալիայում: Եվ այսպես Ռեալ Մադրիդի մրցակիցներն են Ավստրալիայում իտալական Ռոման և անգլիական Մանչեսթեր Սիթին: Իսկ Չինաստանում Ինտերը կմրցի Միլանի և Ռեալի հետ:

Ինտերը իր առաջին հանդիպումը կանցկացնի շաբաթ հուլիսի 25-ին Շենզեն քաղաքում, որտեղ ուժերը կչափի Միլանի հետ: Դերբի Դելլա Մադոնինան կմեկնարկի Երևանի ժամանակով 16:00-ին: Այնուհետև Ինտերը կմեկնի Գուանգժու քաղաք, որտեղ կհանդիպի Մադրիդի Ռեալին: Հանդիպումը արքայական ակումբի հետ կկայանա հուլիսի 27-ին ժամը 04:00 (Երև):

Ինտերի մասնակցությամբ հանդիպումները կարող եք դիտել FcInter.am կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:

Կատեգորիա: Հանդիպումներ | Դիտումներ: 973 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz