Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 1 » Հնարավոր է Ժուան-Կալյեխոն փոխանակում
15:16
Հնարավոր է Ժուան-Կալյեխոն փոխանակում

Անկախ այն հանգամանքից, որ Ինտերը գրեթե ամբողջությամբ ձևավորել է թիմի կազմը ( սպասվում է միայն Պերիշիչի տրանսֆերը), այնուամենայնիվ ներաձուրիի ղեկավարությունը դեռ տարբերակներ է փնտրում կազմը ուժեղացնելու համար: Միանգամից սկսվեց նոր անուն շրջանառվել` Նապոլիի կիսապաշտպան Կալյեխոնը: 


Կալյեխոնը չի համապատասխանում նեապոլցիների նոր գլխավոր մարզչի խաղային սխեմային, այնինչ Մանչինիի խաղային սխեմայում նա իդեալական տարբերակ կլինի: Գաղտնիք չէ, որ Նապոլիի գլխավոր մարզիչը բարձր է գնահատում Ինտերի պաշտպան Ժուան Ժեսուսին: Մարզիչը խնդրել է ակումբի ղեկավարությունից ամեն գնով ձեռք բերել բրազիլացուն: Այս պարագայում հնարավոր է տեղի ունենա Ժուան-Կալյեխոն փոխանակումը: Ինտերը իր պաշտպանին գնահատում է 8-10 մլն եվրո, իսկ Կալյեխոնի արժեքը 15 մլն եվրո է: Ինտերի այսպիսի առաջարկի դեպքում ` ժուան+5մլն եվրո , Նապոլին կզիճի իր կիսապաշտպանին:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 933 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz