Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 30 » Հանդանովիչ ''Չենք կորցրել հաղթելու քաղցը''
22:11 Հանդանովիչ ''Չենք կորցրել հաղթելու քաղցը'' | ![]() ![]() Առաջին հարցը Ուեսլի Սնեյդերի իրավիճակի մասին էր, որին Ներաձուրրիի դարպասապահը նախընտրեց չպատասխանել: Սանսոնեի խփած գոլի մասին. ''Դժվար է պատասխանել, մենք վատ խաղացինք ամբողջ խաղի ընթացքում, և երբ դու դադարում ես խաղալ, ապա շատ բնական է, որ վաղ թե ուշ կլիներ այդ գոլը'': Կիրակի օրվա խաղում կբացակայի Միկկոլին, վտանգն ավելի քիչ կլինի. ''Բայց կլինի Դիբալան և պաշտպանությունում Միլանովիչը, երկու ուժեղ երիտասարդներ, լավ հնարավորություն կլինի նրանց համար: Ինձ համար նշանակություն չունի, թե ով կլինի, նրանց փոխարինողներ կան'' Հաղթական շրջանից հետո, կա՞ ռիսկ, որ թիմը կորցրել է հաղթելու քաղցը. ''Ոչ, մենք չենք կորցրել հաղթելու քաղցը, դա նորմալ է, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում առավելագույն արդյունքներ չեն լինում: Չենք ցանկանում միավորներ կորցնել, բայց դա տեղի է ունենում բոլոր թիմերի հետ: Դեռ նոյեմբերն է, մայիսը առջևում է'': fcinternews.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |