Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 20 » Հանդանովիչ. 3-րդ տեղը երազանք է, որը, հուսով ենք, կդառնա իրականություն
02:15
Հանդանովիչ. 3-րդ տեղը երազանք է, որը, հուսով ենք, կդառնա իրականություն

Ներաձձուրիի դարպասապահ Սամիր Հանդանովիչը հարցազրույց է տվել Sky Italia-ին, որում անդրադարձել է Ինտերի պաշտպանությանը, բաց թողած գնդակներին և Բարսելոնայի հետաքրքրությանը:

Հանդանովիչն անդրադարձել Ֆիորենտինայի դեմ խաղում բաց թողած գնդակին.«Չեմ կարծում ասելու շատ բան կա: Ես կարիք չունեմ մեկնաբանելու այդ գոլը: Ես գոհ եմ իմ վիճակից: Երբեմն սխալներ կարող են լինել: Ես վերլուծում եմ բաց թողած գոլերը, սակայն շատ ժամանակ չեմ ծախսում անցածի վրա: Իմ մտքերը կապված են հաջորդ խաղի հետ»:

Երրորդ տեղը անիրական երազանք է, թե՞ դեռ կարող է դառնալ իրականություն.«Հույս ունեմ, որ դա երազ է, որը կարող է դառնալ իրականություն: Խորհուրդ Իկարդիին. Ես չեմ սիրում խորհուրդներ տալ: Կարող եմ միայն ասել, որ շարունակի գոլերի հեղինակ դառնալ, ինչպես արեց շաբաթ օրը»:

Սլովենացուն հարցրեցին Ինտերի պաշտպանության և բաց թողած 28 գոլերի մասին.«Երբ ես նայում գոլերի քանակին դարպաապահի տեսանկյունից, դրանք միշտ շատ են: Սակայն ես ուրախ եմ խաղալ 3 պաշտպաններով. ես այսպես խաղացել են նաև Ուդինեզեում:Կարևորն այն է, որ բոլորը պրոֆեսիոնալներ են, աշխատում են շատ և կատարում են մարզչի առաջադրանքները»:

Բարսելոնայի հետաքրքրության մասին Հանդանովիչը նշել է.«Ցանկացած խաղացողի համար պատիվ է դա: Սակայն ամեն դեպքում դա անցյալում է, և ես երջանիկ եմ այստեղ»: Երբ նրան հարցրեցին, թե որտեղ է տեսնում իր ապագան, Հանդանովիչը պարզ կերպով ընդգծեց.«Ես ինձ պատկերացնում եմ միայն Ինտերում: Ոչ մի այլ տեղ, բացի Ինտերից»:
Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 1047 | Ավելացրեց: Artur | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 Artur   (21.02.2014 02:46) [Материал]
մի քանի տուր կարելի հույսը պահել, կարողա ստացվի կամաց կամաց

1 tiko11   (20.02.2014 02:45) [Материал]
steen asum parz harcer parz patasxanner. karch konkret.. 3rd texy erazanqa ba incha hashvi arnelov tarberutyuny 3rd texi het

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz