Գլխավոր էջ » 2013 Մայիս 29 » Guinness Միջազգային մրցաշար. Ինտերի առաջին մրցակիցը Չելսին է
00:24 Guinness Միջազգային մրցաշար. Ինտերի առաջին մրցակիցը Չելսին է | ![]() ![]() Մրցաշարի ձևանչափն այսպիսինն է` ութ թիմերը կբաժանվեն երկու խմբերի` 4-ական թիմերով յուրաքանչյուրում (Արևելք և Արևմուտք) և կմրցեն իրենց խմբերում: Արևմտյան խումբը հանդիպումները կանցկացնի Լոս Անջելոսում, Սան Ֆրանցիսկոյում և Ֆենիկսում: Արևելյան խումբը կհիմնվի Նյու Յորքում և Ինդիանապոլիսում, իսկ առաջին խաղը այս խմբում տեղի կունենա Եվրոպայում` Վալենսիան կհանդիպի Միլանի հետ, հանդիպումը տեղի կունենա ''Մեստալյա'' մարզադաշտում հուլիսի 27-ին: Ինտերն իր առաջին հանդիպումը կանցկացնի Չելսիի դեմ, այն տեղի կունենա Ինդիանապոլիսի ''Լուկաս Օյլ'' մարզադաշտում, օգոստոսի 1-ին, տեղական ժամանակով 20:00-ին (4:00 Եր.): Ինտերի երկրորդ խաղը կկայանա օգոստոսի 4-ին, Իսթ Ռուտերֆորդի "MetLife Stadium"-ում, 18:30 տեղական ժամանակով (2:30 Եր): Խմբային փուլից հետո Արևելքի և Արևմուտքի ուժեղագույն թիմերը կհանդիպեն եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա մայամիում օգոստոսի 6-ին և 7-ին: Եզրափակիչը կանցկացվի Մայամիի ''Sun Life'' մարզադաշտում: Inter.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |