Գլխավոր էջ » 2013 Հուլիս 24 » Guinness International Champions Cup. Բոլոր մանրամասները
19:35 Guinness International Champions Cup. Բոլոր մանրամասները | ![]() ![]() Յուրաքանչյուր թիմը երեք հանդիպում է անցկացնելու: Ինտերի մրցակիցն առաջին փուլում Ժոզե Մոուրինյոյի Չելսին է: Հանդիպումը տեղի կունենա Ինդիանապոլսի ''Lucas Oil'' մարզադաշտում, օգոստոսի 1-ին տեղական ժամանակով 20:00 (Երևանի ժամանակով 4:00, օգոստոսի 2): Առաջին փուլի մյուս հանդիպումներն են` Յուվենթուս - Էվերթոն (Սան Ֆրանցիսկո), Ռեալ Մադրիդ - Գալաքսի (Ֆենիքս), Միլան - Վալենսիա (միակ հանդիպումը, որ տեղի կունենա Եվրոպայում): Եթե Ինտերը հաղթի Չելսիին, ապա մյուս փուլում կհանդիպի Միլան - Վալենսիա զույգի հաղթողին կիսաեզրափակչում, որը կանցկացվի Նյու Յորքի ''MetLife'' մարզադաշտում օգոստոսի 4-ին տեղական ժամանակով 18:30-ին (Երևանի ժամանակով 2:30, օգոստոսի 5): Պարտության դեպքում թիմը կհանդիպի խմբի մյուս պարտված թիմի հետ և հանդիպումը կանցկացվի Նյու յորքում, սակայն ավելի շուտ (00:00 Երև.): Չեմպիոնական փուլը կանցկացվի Մայամիի ''Sun Life'' մարզադաշտում երկու խմբերի առաջատարների միջև: Երկու լավագույն թիմերը կհանդիպեն եզրափակչում օգոստոսի 7-ին 21:00 տեղական ժամանակով (5:00 Երև, օգոստոսի 8), իսկ երրորդ տեղի համար պայքարը տեղի կունենա նույն օրը 00:30-ին (2:30 Երև.): Բացի այդ կլինեն ևս երկու հանդիպումներ 5-րդ և 7-րդ տեղերի որոշման համար այն թիմերի միջև, որոնք պատվել են առաջին փուլում: Այս հանդիպումները որոշվեն թիմերի անցած խաղերից ստացած միավորների հիման վրա (2 միավոր հաղթանակը, 1 միավոր հաղթանակը 11-մետրանոցներով): Մրցաշարը նախատեսում է, որ ցանկացած հանդիպում, որ կավարտվի հավասար հաշվով միանգամից կտեղափոխվի 11-մետրանոց հարվածաշարերի: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |