Գլխավոր էջ » 2012 Դեկտեմբեր 17 » Գուարինը որակազրկվեց. պատճառը համոզիչ չէ
21:42 Գուարինը որակազրկվեց. պատճառը համոզիչ չէ | ![]() ![]() Գուարինը Լացիոյի դեմ խաղի վերջին վայրկյաններին դիմել է հանդիպման գլխավոր մրցավարի օգնականին, այն բանից հետո երբ մրցակցի պաշտպանը նրա նկատմամբ խախտել էր կանոնները: Մրցավարի օգնականն այդ մասին մանրամասն զեկույց է ներկայացրել, ինչի հետևանքով կոլումբիացի ֆուտբոլիստը մեկ խաղով որակազրկվել է և տուգանվել 5000 եվրոյով: Որակազրկման պատճառն այսպես է ներկայացվում` '' հանդիպման վերջում, մրցավարի օգնականի հասցեին ագրեսիվ և վախեցնող վերաբերմունքի համար, որից հետո իր ակումբի տնօրենների ուղեկցությամբ լքել է խաղադաշտը, խախտումը նկատել է լրացուցիչ մրցավարը'': Անտոնիա Կասսանոյի 2 խաղով որակազրկումից հետո սա երկրորդ կասկածելի որակազրկումն է, և հերթական չափազանց խիստ պատիժն Ինտերի խաղացողների նկատմամբ: Հիշեցնենք, որ այս պահին Ինտերի կազմում Գուարինը լավագույն լավագույն մարզավիճակն ունի և ստիպված կլինի բաց թողնել 2012-ի վերջին հանդիպումը` Ջենովայի դեմ: fcinternews.it
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | |||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |