Գլխավոր էջ » 2013 Հունվար 19 » Գուարինը` անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում
17:31 Գուարինը` անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում | ![]() Այսօր իտալական Corriere dello Sport պարբերականի առաջին էջէրին հայտնվել է Ինտերի կոլումբիացի կիսապաշտպան Ֆրեդի Գուարինը: Գուարինը հիանալի մրցաշրջան է անցկացնում, հատկապես վերջին ժամանակաշրջանում, նա թիմի լավագույն խաղացողներից է, որի համար Ստրամաչչիոնին ստիպված է լինում հրաժարվել հարձակվողական եռյակից, որպիսի Գուարոն կարողանա իր ներդրումն ունենալ դաշտի կենտրոնում: Կոլումբիացին հոկտեմբերի 30-ի Սմապդորիայի դեմ խաղից մինչ այժմ փխել է 7 գնդակ, մինչդեռ Կասսանոն աչքի է ընկել ընդհամենը 2 անգամ, Միլիտոն`4, իսկ Գուարինից ավել միայն Պալասիոն է խփել` 8 գնդակ: Ստրամաչչիոնին կարևոր դեր է կատարել այս հարցում` նրան վստահություն և հավատ ներշնչելով սեփական ուժերի հանդեպ:Այս ամենի հետ մեկտեղ, Գուարինի (Բրանկա - Աուսիլիո զույգի ձեռքբերումը Պորտուից` 12 միլլիոնով, որն ի սկզբանե ծափահարությունների չէր արժանացել) նկատմամբ մեծ հետաքրքրություն են սկսել ցուցաբերել շատ թոփ ակումբներ: Ինչպես հայտնում է Corriere-ն, այժմ Գուարինին հետևում են հատկապես Պրեմիեր Լիգայի ակումբները, նա հայտնվել է Մանչեսթեր Յունայթեդի և Տոտենհեմի ուշադրության կենտրոնում: Սակայն Ինտերի դիրքորոշումը միանշանակ է, Գուարինը Ինտերի նոր ծրագրի հիմնական մասն է և նրա վաճառքը չի քննարկվում: fcinternews.it
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | |||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||||



