Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 21 » GDS-ը բացահայտել է Բրանկայի մարտավարությունը
22:07 GDS-ը բացահայտել է Բրանկայի մարտավարությունը | ![]() Gazzetta Dello Sport-ի պնդմամբ, Իսլայի հարցում Ինտերի և Յուվենտուսի միջև իրավիճակը փոխվել է: Եթե մինչ վերջերս ներաձուրիները սուր կերպով կարիք ունեին աջ եզրում կիսապաշտպանի, ապա այժմ `Ուոլեսի գալով, այդպիսի անհրաժեշտությունը վերացավ: Այժմ Ինտերն ունի 3 ֆուտբոլիստ, ովքեր կարող են խաղալ աջ եզրում: Ամեն դեպքում, նրանց չես համարի որակյալ ֆուտբոլիստներ: Ավելի շատ նրանք թվային նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով ներաձուրիները չեն բացառում Իսլայի ձեռքբերումը: GDS-ի համոզմամբ, այժմ սակայն Ինտերը պատրաստ չէ 6.9 մլն եվրո ծախսել ֆուտբոլիստի իրավունքների կեսի համար: Դա կապված է նաև նրա հետ, որ սկզբնական շրջանում Յուվենտուսը հավանություն էր տվել բանակցությունների ընթացքին և նույնիսկ համաձայնեցրել էր տրանսֆերային արժեքը, սակայն հետագայում ետ էր կանչել իր որոշումը` հղում կատարելով Կոնտեի կողմից մերժմանը: Այժմ Կոնտեն հանել է իր արգելքը տրանսֆերի նկատմամբ, սակայն Ինտերն էլ չունի շտապելու կարիք: Բրանկան և Աուզիլիոն կարող են առաջարկել Իսլայի վարձակալություն` հետագայում Յուվենտուսին պատկանող իրավունքների կեսի գնման իրավունքով: Յուվենտուսին, սակայն, ձեռնտու չէ նման տարբերակը:Աղբյուր` Gazzetta Dello Sport
|
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | ||||||||
|
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||




