21:15 GDS: Արգենտինացիների ապագան | ![]() ![]() - Արդեն այսօր վստահորեն կարող ենք ասել, որ հաջորդ մրցաշրջանում արգենտինացիների թիվը Ինտերում կպակասի, որքան կմնան, կախված կլինի ընթացիք մրցաշրջանի ավարտից: Սակայն որոշ որոշումներ արդեն ընդունվել են` Կարիսոն կմնա, թիմը կլքեն Զանետտին և Միլիտոն, վերջինս ամենայն հավանականությամբ կարիերան կշարունակի Ռասինգում, Բոտան հնարավոր է հեռանա վարձավճարով (ֆուտոլիստի գործակալը ասել է, որ Ինտերը պետք է որոշում կայացնի): Ալվարեսը դեռ հարցականի տակ է, Ինտերը պատրաստ է բաժանվել նրա հետ գայթակղիչ առաջարկի դեպքում: Թիմում ամենայն հավանականությամբ կմնան Իկարդին, եթե նրա համար 30մլն սահմաներում առաջարկ չլինի և Կամպանյարոն, ով Ինտերի հետ մինչև 2015թ. ունի պայմանագիր 1.6մլն եվրո աշխատավարձով: Շատ մոտ է նաև թիմին հրաժեշտ տալուն Վալտեր Սամուելը, բայց իրավիճակը կարող է փոխվել ինչպես անցյալ տարի (անցյալ մրցաշրջանում ամեն իցնհ տանում էր նրան, որ նա կլքի ակումբը սակայն մրցաշրջանի ավարտից հետո մեկ տարով երկրաձգեց պայմանագիրը ակումբի հետ): Հիսուն/Հիսուն է Կամբիասսոյի ապագան, ամեն ինչ կախված է մարզչից, հանդիպումների քանակից մյուս մրցաշրջանում և նրա պատրաստակամությունից աշխատավարձը նվազեցնելու: Առանց կասկածի իհարկե ակումբում կմնա Ռոդրիգո Պալասիոն" |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |
| |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com