Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 12 » Ֆուտբոլիստներ, ովքեր կլքեն Ինտերը
17:46
Ֆուտբոլիստներ, ովքեր կլքեն Ինտերը

Տրանսֆերային շուկայում Ինտերը դեռ կատարում է միայն գնումներ, իսկ այժմ ժամանակն է մտածել վաճառքների մասին, որի ստացած գումարը կարող է ներդրվել մի այլ հարձակվող ձեռք բերելու նպատակով:

Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Ինտերը ցանկանում է Էզեկիել Սկելոտոյին օգտագործել Բիաբիանիի տրանսֆերը ձեռք բերելու համար, սակայն Պարման այժմ հետաքրքրված են կանխիկ գումարով Պրեմիեր Լիգայից:

Իբրահիմա Մբայեն կերկարաձգի պայմանագիրը, այնուհետև վարձավճարով կտեղափոխվի Ջենովա, իսկ Վլադ Բելեչը ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Հելլաս Վերոնա:

Դիեգո Լաքսալտը կտեղափոխվի Ալմերիա կամ Էմպոլի, իսկ ահա Ջանլուկա դի Մարցիոն հաղորդում է, որ Դիեգո Լաքսալտը ցանկանում է մնալ Իտալիայում, իսկ ավելի հստակ` Էմպոլի: Ներաձուրրիները վաղը պետք է քննարկեն այդ հարցը սեղանի շուրջ:

Ուգո Կամպանյարոի նոր ակումբը կլինի Սամպդորիան կամ Ջենովան, իսկ Մատիաս Սիլվեստրեն կվերադառնա Պալերմո, սակայն SportMediaset-ը նշում է, որ Ջենովան առաջ կարող է անցնել Պալերմոյից:

Ֆրեդի Գուարինի սագան դեռ շարունակվում է: Անգլիական մենամարտ, ահա այսպես է վեռնագրում Daily Express-ը Ֆրեդի Գուարինի տրանսֆերը, քանի որ Մանչեսթեր Յունայթեդը և Տոտենհեմը հետաքրքրված են կոլումբիացու ծառայություններով: Վան Գալը և Պոչետինոն փորձում են ուժեղացնել միջին գիծը: Լոնդոնյան ակումբը ֆավորիտ է համարվում Գուարինի մրցավազքում, քանի որ մանկունյացիները ավելի շատ կենտրոնացած են Արտուրո Վիդալի տրանսֆերի վրա: Ինտերին գոհացնելու համար 18մլն եվրո պետք է վճարվի Գուարինի համար: Պետք չէ նաև մոռանալ Յուվենտուսի մասին, վերջինս ոչ մի կերպ ուշադրության կենտրոնից բաց չի թողնում Ինտերի կիսապաշտպանին:

 

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 943 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz