Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 25 » Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հեռանալ Ինտերից մոտակա օրերին
16:35
Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հեռանալ Ինտերից մոտակա օրերին

Մարսելի և Ինտերի միջև բանակցությունները շարունակվում են իտալացի պաշտպան Դանիլո Դ'Ամբրոզիոյի համար, տեղեկացնում է Sky Sport-ը:

Նույն աղբյուրը տեղեկացնում է, որ Ինտերը հանդիպում կունենա առաջիկա ժամերին, իսկ մինչ այդ Ինտերը իր աչքի տակ է առել Յակոպո Սալային, սակայն ամեն ինչ կախված կլինի տրանսֆերային շուկայի իրադարձություններից:


Էզեկիել Սկելոտոյի ապագան կապում են Իտալիայից դուրս: Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, արգենտինացի ֆուտբոլիստը պետք է լքի Ինտերը մոտակա հանգստյան օրերին և կմիանա հունական ԱԵԿ-ին: Հունական ակումբը պետք է համաձայնության գա ֆուտբոլիստի անձնական պայմանագրի շուրջ:


Ռոման շարունակում է պաշտպաններ փնտրել, մինչ դեռ Ինտերը փորձում է փոխանակել Լյայիչին Ժուան Ժեսուսի հետ: Խնդիրն այն է, որ Ռոման ցանկանում է ստանալ Լյայիչի համար 10-15 մլն եվրո և չի ցանկանում փոխանակել նրան ուրիշ ֆուտբոլիստով: Corriere dello sport-ը հայտնում է, որ Ռոման այնուամենայնիվ հետաքրքրվում է Ժուանով: Ատալանտայի դեմ խաղում Ժուանը խաղաց ձախ պաշտպանի դիրքում և բավականին լավ հանդես եկավ՝ իրեն ոչ հարազատ դիրքում: Ժուանը կարող է հեռանալ այլ ակումբ, որ խաղա կենտրոնական պաշտպանի դիրքում, իսկ Ռոման կարող է վարձակալել ֆուտբոլիստին:


Մեկ այլ ֆուտբոլիստ, ով վարձավճարից է վերադարձել Ինտեր, դեռ նոր ակումբ չի գտել: Խոսքը գնում է Սաֆիր Թայդերի մասին, ում ծառայություններով հետաքրքրված է Բոլոնիան, սակայն հստակ առաջարկ Ինտերը չի ստացել:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 857 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz