Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 7 » Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հեռանալ Ինտերից
16:44
Ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հեռանալ Ինտերից

Մարսելո Բրոզովիչը միչմրցաշրջանային ժամանակահատվածում իրեն հիանալի էր դրսևորում: Երիտասարդ խորվաթը իրեն լավ դրսևորեց նաև Ա սերիայի առաջին երկու տուրերում, ընդ որում երկրորդում խաղաց վնասվածքով: Հետո Գուարինը ապաքինվեց վնասվածքից ու դարձավ մեկնարկային կազմի խաղացող: Բրոզովիչը կորցրեց իր տեղը մեկնարկային կազմում: Կիևոյի և Ֆիորենտինայի դեմ խաղերում Բրոզովիչը խաղադշտում անցկացրեց ընդհամենը 24 րոպե: Բրոզովիչը պետք է ապացուցի մարզչին, որ արժանի է տեղ զբաղեցնել մեկնարկային կազմում:

Սամպդորիայի դեմ խաղում Ադեմ Լյայիչը խաղադաշտ դուրս եկավ 89-րդ րոպեին, այն ինչ Ռեյ Մանայը և Ջոնաթան Բիաբիանին խաղադաշտում հայտնվել էի ավելի շուտ: Այս հանգամանքը ուժեղ հարված էր սերբ ֆուտբոլիստի ինքնասիրությանը: Պետք է հաշվի առնել, որ Բիաբիանին անցած մրցաշրջանը բաց էր թողել սրտի հետ կապված խնդիրների պատճառով, իսկ Մանայը ընդհամենը 18 տարեկան է: Լյայիչը մարզումներին պետք է շատ աշխատի, որպեսզի վերադարձնի մարզչի վստահությունը:

Ինտերի կենտրոնական պաշտպան Անդրեա Ռանոկիան միանգամից երկու բան կորցրեց` տեղը հիմանական կազմում և ավագի թևկապը: Միրանդան ու Մուրիլոն հիաշալի զույգ կազմեցին պաշտպանության կենտրոնում: Ռանոկիան մեկնարկային կազմում չհայտնվեց նույնիսկ այն դեպքում, երբ այս զուգից մեկը վնասվածքի կամ որակազրկման պատճառով բացակայում էր: Մանչինին նախընտրեց պաշտպանություն տանել Գարի Մեդելին: Ռանոկիան խաղադաշտում հայտնվել է 5 անգամ ընդհանուր 91 րոպե խաղաժամանակով, որից 45ը անցկացրել է Ֆիորենտինայի դեմ խաղում, երբ խաղադաշտից հեռացվեց Միրանդան, իսկ Մուրիլոն վնասվածք ուներ: Մանչինին այլ տարբերակ չէր մնացել: Ռանոկիան կարող է հենց այս ձմեռ հեռանալ Ինտերից:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 905 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz