Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 28 » Ֆորլան. “ Մենք դժվար ժամանակաշրջան անցանք”
16:19
Ֆորլան. “ Մենք դժվար ժամանակաշրջան անցանք”

Վերջերս լուրջ վնասվածքից ապաքինված միլանյան "Ինտերի” ուրուգվայցի հարձակվող Դիեգո Ֆորլանը հարցազրույց է տվել ANSA-ին: Ներազուրրիների պաշտոնական կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում մադրիդյան "Ատլետիկոյի” նախկին հարձակվողի խոսքերը:


  Ինչպե°ս եք ձեզ զգում վնասվածքից հետո, որը ստացել էիք դեռևս հոկտեմբրին:

   - Ամեն ինչ կարգին է, ես ինձ շատ լավ եմ զգում: Վերջ ի վերջո, այս վնասվածքը,  ճակատագրի հեգնանքով, ինձ օգուտ բերեց: Այն թույլ տվեց փոքր ինչ թուլանալ և հանգստանալ: Ես արդեն վերականգնել եմ թիմի հետ իմ մարզումները:  Այժմ միակ հույսը լավ արդյունքներ ցույց տալն է:

Կլաուդիո Ռանիերին շտապել էր, տեղեկացնելով ձեր վերադառնալու ժամկետների մասին. Սակայն նա նշում էր նաև, որ շատ դժվար էր ձեզ պահել խաղից դուրս, բայց  դա անհրաժեշտություն էր ռիսկից խուսափելու համար:

   -Ռանիերին մարզիչն է, և նա է որոշումներ կայացնում, նա ավելի լավ գիտի, թե ինչ է պետք անել, նա տարիների փորձ ունի: Նա բժիշկների հետ միասին որոշումներ է կայացնում ինչպես իմ, այնպես էլ ամբողջ թիմի համար: Այդ առումով ես հանգիստ եմ:

  Ձեր ամբողջ կարիերայի ընթացքում երբեք լուրջ վնասվածքներ չեք ստացել: Ինչպե°ս կարող եք բացատրել այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերին:

  -Շատ պարզ է, ես երկար ժամանակ չէի հանգստացել: Մրցաշրջանը "Ատլետիկոյում”, այնուհետև Աշխարհի Առաջնությունը, մեկ այլ մրցաշրջան իսպանական ակումբի կազմում` մեծ թվով հանդիպումներով, այնուհետև Ամերիկայի Գավաթը /հաղթական/: Այս իրադարձությունների ընթացքում գրեթե դադարներ չեղան: Երբ ես եկա Միլան, դա ինձ համար նոր իրադարձություն էր, ես ընթացքից սկսեցի աշխատել: Նախընտրական խաղերում մեր ֆուտբոլիստներից շատերը վնասվածք ստացան, այդ թվում և ես: Մեծ դեր խաղաց նաև կլիմայի հանկարծակի փոփոխությունը: Սկզբում մենք խաղում էինք Ուրուգվայում, որտեղ ջերմաստիճանը ցածր էր, այնուհետև, 2 օրից հետո, ուղեևորվեցի Պարագվայ, այնտեղ ընդհակառակը, շատ շոգ էր: Շատ պայմանները իրենց ազդեցությունը ունեցան իմ հոգնածության վրա, նամանավանդ, երբ ժամանակ չկար հանգստանալու:

 Ինտերը սկսել է հաղթել, սակայն հարձակվողները առայժմ խնդիրներ ունեն: պաշտպանական գծի խաղացողները ավելի շատ գոլեր են խփել, քան հարձակման ֆուտբոլիստները:

 -Մենք դժվար ժամանակաշրջան անցանք, բայց հիմա մեր թիմը հաղթում է, և դա շատ կարևոր է վստահություն ձեռք բերելու համար: Երբ խաղադաշտում բոլորը լավ են խաղում, ավելի քիչ շանս կա գոլ խփելու: Բայց այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին Պացցինին է, Միլիտոն կամ  ես, չեն մոռանում իրենց պարտականություննեի մասին: Երբ հարձակվողը շարունակում է քրտնաջան աշխատել, գոլերը անպայման կլինեն:

Չեմպիոններ Լիգայում  "Ինտերի” հաջորդ մրցակիցը ֆրանսիական "Մարսելն” է: Ինչպե°ս  կբնութագրեք այդ ակումբը:

 - Բոլոր ակումբները, որ փլեյ-օֆֆ-ի իրավունք են ստացել, ուժեղ են: Դժվար է խոսել այդ մասին հիմա, անհրաժեշտ է տեսնել, թե ինչ մարզավիճակում  կլինեն թիմերը փետրվարի վերջում:Հիմա մենք հաղթում ենք և մենք ավելի ուժեղ ենք, քան երկու ամիս առաջ: Մենք աճում ենք և պետք է շարունակենք դա անել:

 

Ինտերի պաշտոնական կայք

 

Դիտումներ: 1034 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 3.1/31
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2
2 tiko11   (28.12.2011 21:41) [Материал]
cool ashkis 2012um lriv lava linelu

1 ashxen91   (28.12.2011 19:23) [Материал]
smile shat lava vor senc lav tramadrvac en biggrin biggrin

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz