Գլխավոր էջ » 2012 Հունվար 14 » Ֆոռլան "Դերբի. բոլորը ցանկանում են լինել այնտեղ"
03:45 Ֆոռլան "Դերբի. բոլորը ցանկանում են լինել այնտեղ" | ![]() ![]() Բավականաչափ հանգստացաք: Արդյո՞ք Ֆոռլանը պատրաստ է խաղադաշտ վերադառնալ: "Այո, բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում էի հանգստանալ /ժպտում է/: Դա վնասվածքն էր, որ ինձ երկար ժամանակ թույլ չէր տալիս խաղալ": Հոկտեմբերի 11-ին ստացած ձեր վնասվածքը որքա՞ն էնտուզիազմ և ցանկություն խլեց ձեզանից, որպիսի ինտեգրվեք Ներաձուրրիների թիմ: Սա, հավանաբար, ձեր կարիերայի ամենավատ վնասվածքն էր: "Սա միանշանակ ամենաերկարն էր, որ ես երբևէ ունեցել եմ, և ես իսկապես զգում էի դա, նախ և առաջ այն պատճառով, որ ընդամենը մի քանի խաղ էի անցկացրել և այդ ժամանակ թիմը այսքան լավ չէր խաղում, և ես չէի կարող իմ ներդրումն ունենալ: Այժմ, այդքան խաղեր բաց թողնելուց հետո, ես շատ եմ ուզում խաղալ: Ես սկսել եմ թիմ վերադառնալ և ես պատրաստ եմ խաղադաշտ դուրս գալ": Վերջին ամիսներին ավելի շատ դու՞ք էին թիմին խորհուրդներ տալիս, թե՞ թիմը` ձեզ: "Մենք միշտ զրուցում ենք միմյանց հետ: Մենք ունենք թիմ, որ կազմված է հիանալի խաղացողներից, հիանալի մարդկանցից, և այժմ մենք ամեն ինչ լավ ենք անում, մենք բոլորս շատ ուրախ ենք, որ հինգ խաղ անընդմեջ հաղթել ենք և բարելավել մեր դիրքերը մրցաշարայաին աղյուսակում: Այժմ մենք պետք է կենտրոնանանք և այսպես շարունակենք": Դուք, կարծես թե, արդեն իսկ պատրաստ էիք խաղադաշտ դուրս գալ Տոներից առաջ: Որքա՞ն դժվար էր Ռանիերիի համար համոզել ձեզ, որ զգուշանաք: " Յուրաքանչյուր խաղացող ցանկանում է միանգամից խաղալ: Նրանք մոռանում են ցավը և ասում, որ լավ են զգում իրենց, բայց բժիշկն ու մարզիչը շատ կարևոր էին ինձ համար: Շատ լավ է, որ նրանք խոսեցին ինձ հետ և ասացին, որ հանգիստ լինեմ, քանի որ, եթե նրանք գտնեին, որ ես ապաքինվել եմ, նրանք ինձ խաղադաշտ կվերադարձնեին": Ի՞նչ եք մտածում "Ինտերի" մասին հոկտեմբերից մինչ այսօր: Պարզապես արդյունքե՞րն են սկսել ի հայտ գալ, թե՞ էլի ինչ-որ բան է փոխվել թիմում: " Ես չեմ կարծում, որ մենք վատ սկսեցինք: Մենք արդյունքներ չէինք ստանում, բայց թիմը վստահ էր, որ մենք կարող ենք ավելին: Այնուհետև մարզիչի փոփոխություն տեղի ունեցավ: Մենք սկսեցին ծանոթանալ Ռանիերիի հետ, նա էլ սկսեց մեզ ճանաչել: Մենք հաղթեցինք վերջին հինգ հանդիպումները և վերջին երեքում "Ինտերը" շատ լավ խաղ ցուցադրեց: Դրա շնորհիվ մեր վստահությունը սեփական ուժերին մեծացել է: Իրականում շատ բարդ է բացատրել այս իրավիճակը... յուրաքնչյուր թիմ և յուրաքանչյուր խաղացող ցանկանում է լավ խաղալ, բայց կարող է պատահել, որ թիմը վատ սկսի մրցաշրջանը, կարող են շատ վնասվածքներ լինել, որոնք միավորվելով կարող են ազդել թիմի արդյունքների վրա: Հիմա մենք կարող ենք ասել, որ թիմը լավ մարզավիճակում է": Խաղացողի համար, ով երկար ժամանակ վնասվածքի պատճառով չի խաղացել, արդյո՞ք դրբին կարող է իդեալական խաղ լինել վերադառնալու և սառույցը կոտրելու համար: "Դերբին միշտ էլ յուրահատուկ խաղ է եղել, ոչ միայն իմ պարագայում, որ նշանակում է վերադառնալ խաղադաշտ`երկար վնասվածքից հետո: Դա վերաբերվում է բոլոր խաղացողներին: Դա հիանալի խաղ է յուրաքանչյուր տեղ, լինի դա Մադրիդում, Լոնդոնու, դա խաղ է, որում ամեն խաղացող երազում է խաղալ": Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է միլանյան դերբին մադրիդյան դերբիի հետ համեմատ: Դուք տարբերություն զգու՞մ եք: "Ես դեռ չեմ կարող շատ բան ասել այդ մասին, որովհետև այո, դուք ինքներդ էլ կարող եք զգալ այդ տարբերությունը": Երկրպագուներ կա՞ն, որ ձեզ ասել են "Հաղթիր այս դերբին մեզ համար": "Իհարկե, շատերը: Բոլոր խաղացողները, ովքեր երբևէ խաղացել են միլանյան դերբիում, պատմել են ինձ, որ սա հիասքանչ խաղ է և մարզադաշտից դուրս մի առանձնահատուկ մթնոլորտ է ստեղծվում: Մենք հուսով ենք տեսնել դա կիրակի օրը": Մարզման ընթացքում դուք Ռանիերիին ցույց տվեցի՞ք, որ պատրաստ եք կիրակնօրյա խաղին: "Ես պատրաստ եմ և ոչ միայն ես, այլ իմ բոլոր խաղընկերները: Մենք սպասում ենք այս խաղին: Մենք գիտենք, այս խաղը "Միլանի" դեմ դժվար է լինելու, սա այն խաղն է, որտեղ ֆավորիտներ չկան: Մենք շատ ուրախ ենք, որ կարող ենք խաղալ ողջ թիմով": Ի՞նչ կասեք Ներաձուրրների խմբից: Ներաձուրիները գիտե՞ն, որ այս խաղը կարող է որոշիչ լինել Սկուդետտոյի համար պայքարում: "Մենք գիենք, որ այս խաղը կարևոր է, քանի որ սա դերբի է, և սա խաղ է և որպես այդպիսին , այն երեք միավոր արժե: Մենք չպետք է մոռանանք այդ մասին: Եվ հիմա այդ միավորները մեզ համար ավելի կարևոր են, քան նրանց համար: Այդ պատճառով մենք պետք է կենտրոնացած լինենք, մենք գիտենք, որ "Միլանը" շատ կարևոր խաղացողներ ունի, հսկայական փորձով, և եթե մենք հարյուրտոկոսանոց պատրաստ չլինենք, ապա նրանք մեզ կվնասեն": inter.it |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |