Գլխավոր էջ » 2012 Նոյեմբեր 1 » Ֆերրարա."Ինտերը շատ ուժեղ է և լավ է օգտագործում..."
15:49 Ֆերրարա."Ինտերը շատ ուժեղ է և լավ է օգտագործում..." | ![]() ![]() "Մենք արժանի չէինք պարտության, սակայն որոշ դրվագներ, ինչպես լինում է վերջին ժամանակներս, խաղացին մեր դեմ: Հիմա մենք ունենք հինգ խաղ անըդմեջ պարտություն, չնայած նրան, որ ոչ մի ակումբի այդ հանդիպումների ընթացքում չենք զիջել խաղային առումով: Այս անգամ մենք եկել էինք Սան Սիրո, որպեսզի խաղանք առանց վախենալու Ինտերից և նրանց մարզադաշտից, և մենք մեզ լավ դրսևորեցինք:" "Սա առաջին դեպքը չէ, որ մենք հանդիպումը ավարտում ենք տասը հոգով, չնայած տասնմեկ մետրանոց հարված նշանակելու դեպքի հետ կապված ոչինչ ասել չեմ կարող: Միլիտոն շատ լավ խաղաց, ստիպելով իր դեմ պայքարում խաղտել կանոնները: Իսկ ինչ վերաբերվում է Բորնիին փոխարինողների նստարանից հեռացնելուն, ես կասեմ, որ այն ժամանակ ես ոչ մեկին չեմ վիրավորել, ես ուղղակի բողոքում էի այն բանի համար, որ մեզ հաճախ են պատժում այս միջոցով:" "Չնայած նրան, որ մենք ստիպված էինք խաղալ տաս հոգով, մենք շարունակում էինք մեծ ակումբի դեմ խաղալ հավասարակշռված: Մենք եկանք այստեղ և լավ հանդիպում անցկացրեցինք: Սակայն Ինտերը անչափ ուժեղ է և օգտագործում է իրեն ընձեռնված գրեթե բոլոր հնարավորությունները: Intermilano.ru
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com |