Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 2 » FcInter.am - Լավագույն պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ֆուտբոլիստ
22:52
FcInter.am - Լավագույն պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող և ֆուտբոլիստ

Ինտերի հայ երկրպագուների հայալեզու կայքը` FcInter.am-ը, ամփոփելով տարին, հարցում էր անցկացրել կայքում` առաջարկելով ընտրել Ինտերի 2014/15 մրցաշրջանի լավագույն պաշտպանին, լավագույն կիսապաշտպանին, լավագույն հարձակվողին և լավագույն ֆուտբոլիստին: 

Ներկայացնում ենք քվեարկության արդյունքները:

 

 


Լավագույն պաշտպան.
2014/15 մրցաշրջանը դեռ կհիշվի որպես անհաջող տարի:  Այս մրցաշրջանում Ինտերի ամենախոցելի դիրքը դա պաշտպանությունն էր: Ընտրել նրանցից լավագույնին դժվար կլիներ, սակայն հայ երկրպագուները լավագույն պաշտպանի կոչմանն են արժանացրել Ինտերի ավագ Անդրեա Ռանոկիային (27%): Շատ քննադատվեց Ռանոկիան այս մրցաշրջանում իր գործած սխալների համար, սակայն նրան դա չխանգարեց լինել առաջինը: Իտալիայի հավաքականի պաշտպանը առաջ անցավ Դ'Ամբրոզիոյից (21%) և Սանտոնից (20%):


 

 

Լավագույն կիսապաշտպան.
Այս դիրքում թեկնածուները ամենաշատն էին, և ամենամրցունակ գոտինէր Ինտերի 2014/15 մրցաշրջանի: Անցած մրցաշրջանում Ֆրեդի Գուարինը շատ մոտ էր Յուվենտուս տեղափոխվելուն և վերջին պահին ձախողվեց գործարքը, իսկ ահա այս մրցաշրջանում կոլիմբիացին կիսապաշտպանը, քվեարկության արդյունքներով, առաջ է անցել մյուսներից (30%): Գուարինը իր ետևում է թողել Կովաչիչին (23%) և Էռնանեսին (20%):

 

 

 

Լավագույն հարձակվող.
Այս դիրքում մրցակցություն կարող էր լինել, եթե Պաբլո Օսվալդոն հայտնի սկանդալից հետո չլքեր Ինտերը: Սակայն Մաուրո Իկարդին լավագույնն էր հարձակման գծում Ինտերի 2014/15 մրցաշրջանում և դա են վկայում քվեարկողների 79% ձայները նրա օգտին:

 

 


Լավագույն ֆուտբոլիստ.
Լավագույն ֆուտբոլիստ կոչման համար կայքի այցելուները համակրությունը տվել են Սամիր Հանդանովիչին և Մաուրո Իկարդիին, սակայն վերջինս մի քանի ձայների շնորհիվ շրջանցել է սլովենացի դարպասապահին և ճանաչվել Ինտերի 2014/15 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս ընտրությունը կարելի է արդարացի համարել, հաշվի առնելով, որ արգենտինացի հարձակվողը դարձավ Ինտերի լավագույն ռմբարկու և կիսեց Ա Սերիայի լավագույն ռմբարկուների 1-ին հորիզոնականը Լուկա Տոնիի հետ:


FcInter.am

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 253 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz