Գլխավոր էջ » 2017 » Դեկտեմբեր » 21 » FcInter.am կայքը 6 տարեկան է!
16:55
FcInter.am կայքը 6 տարեկան է!

6 տարի առաջ այս օրը մի խումբ Հայ Ինտերիստներ որոշեցին ստեղծել մի հայալեզու հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Ինտերի Հայ երկրպագուները կկարողնան  հետևել  ակումբի հետ կապված իրադարձություններին:    

2011 թվականի դեկտեմբերի 21-ից մինչ այժմ FcInter.am-ը Ինտերի միակ հայալեզու կայքն է: 6 տարիների ընթացքում կայքի,իր ֆեյսբուքյան էջի և խմբի միակ նպատակը եղել և մնում է՝ համախմբել Ինտերի հայ երկրպագուներին, ստեղծել հարթակ, որտեղ բոլորս կկարողանանք համախմբվել, ծանոթանալ, շփվել, կարծիքներ փոխանակել, միասին դիտել Ինտերի հանդիպումները, քննարկումներ կատարել, միասին ուրախանալ թիմի հաջողություններով ու հաղթանակներով, և միասին թիմի կողքին լինել, հատկապես, դժվարին պահերին:   Կայքը այս 6 տարիների ընթացքում ապրում է և կշարունակի ապրել մեր` Ինտերիստների շնորհիվ: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և ունեն կայքի ստեղծման և զարգացման գործում: 

Վերջին շրջանում մեզ շատ նոր Ինտերիստներ են միացել և մեր բանակը գնալով մեծանում է, ինչի համար մենք շատ ուրախ և հպարտ ենք: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք !  

Սիրե՛ք Ինտերը և երբեք մի դավաճանեք Ձեր սիրելի ակումբին!  

Ֆորցա Ինտեր! Ֆորցա Ինտերի հայ երկրպագուներ!  

Միացեք մեզ նաև ֆեյսբուքյան մեր խմբում (եթե դեռ մեզ հետ չեք):

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 462 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Վերջին Նորությունները`
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
website monitoring results and uptime stats Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz