Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 20 » FcInter.am կայքը 5 տարեկան է !
00:55
FcInter.am կայքը 5 տարեկան է !

5 տարի առաջ այս օրը մի խումբ Հայ Ինտերիստներ որոշեցին ստեղծել մի հայալեզու հարթակ, որտեղ աշխարհի բոլոր ծայրերում գտնվող Ինտերի Հայ երկրպագուները կկարողնան  հետևել  ակումբի հետ կապված իրադարձություններին:

 

2011 թվականի դեկտեմբերի 21-ից մինչ այժմ FcInter.am-ը Ինտերի միակ հայալեզու կայքն է: Արդեն իսկ 5 տարիների ընթացքում կայքի միակ նպատակը եղել և մնում է՝ համախմբել Ինտերի հայ երկրպագուներին, ստեղծել հարթակ, որտեղ բոլորս կկարողանանք համախմբվել, ծանոթանալ, շփվել, կարծիքներ փոխանակել, միասին դիտել Ինտերի հանդիպումները, քննարկումներ կատարել, միասին ուրախանալ թիմի հաջողություններով ու հաղթանակներով, և միասին թիմի կողքին լինել, հատկապես, դժվարին պահերին:

 

Կայքը այս 5 տարիների ընթացքում ապրում է և կշարունակի ապրել մեր` Ինտերիստների շնորհիվ:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել և ունեն կայքի ստեղծման և զարգացման գործում: Շնորհակալ ենք, որ Ինտերի կողքին եք, քանզի միայն հավատարիմները կարող էին դիմանալ վերջին 5 տարիների ''փորձությանը'':

Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք !

 

Միացեք մեզ նաև ֆեյսբուքյան մեր խմբում (եթե դեռ մեզ հետ չեք):

Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 888 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz