Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 21 » FcInter.am կայքը երկու տարեկան է!
21:35
FcInter.am կայքը երկու տարեկան է!

Այսօր լրանում է Ինտերի Հայ Երկրպագուների Կայքի հիմնադրման 2 տարին: Ինտերի առաջին և միակ հայալեզու երկրպագուների կայքը իր գործունեությունը սկսեց 2011 թվականի դեկտեմբերի 21-ին` ակումբի նվիրված և համատարիմ հայ երկրպագուների ջանքերով: 

 
Երկու տարվա գործունեության շնորհիվ կայքը հասավ ի սկզբանե իր առջև դրված նպատակին, այն է` համախմբել Ինտերի հայ երկրպագուներին, ստեղծել հարթակ, որտեղ բոլորս կկարողանանք համախմբվել, ծանոթանալ, շփվել, կարծիքներ փոխանակել, միասին դիտել Ինտերի հանդիպումները, քննարկումներ կատարել, միասին ուրախանալ թիմի հաջողություններով ու հաղթանակներով, և միասին թիմի կողքին լինել, հատկապես, դժվարին պահերին: Այնպես է ստացվել, որ կայքի ստեղծումն ու գործունեությունը համընկան Ինտերի համար դժվարագույն ժամանակահատվածի հետ, որի ընթացքում յուրաքանչյուր շարքային ''երկրպագու'' պարզապես կարող է հիասթափվել և երես թեքել ակումբից, բայց, համոզված ենք` ոչ Ինտերիստները!
 
Չենք ցանկանում խոսել այն դժվարությունների մասին, որոնց պարբերաբար հանդիպում ենք մեր գործունեության ընթացքում, պարզապես ցանկանում ենք հիշեցնել մեր Ինտերիստներին, որ սա Ձեր կայքն է, և մենք մեր կողմից ամեն ինչ անում ենք, հնարավոր և անհնար, որպեսզի այն լինի լավագույնը, սակայն առանց ձեր աջակցության և գնահատականի մեր աշխատանքը, թվում է` անիմաստ կլինի:
 
Շնորհավորում ենք բոլորիս! 
 
Շնորհակալ ենք, որ մեր կողքին եք! Ֆորցա Ինտեր!
 
 
Հ.Գ. Ինտերից, որպես նվեր, ակնկալում ենք հաղթանակ դերբիում :)
 
Կատեգորիա: Տարբեր | Դիտումներ: 883 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 6
6 ASALA   (22.12.2013 23:02) [Материал]
Hastat Shnorhavor saxis vor senc kayq ka @@ndhanrpaes 101

5 Tigran   (22.12.2013 03:45) [Материал]
shnorhavor!!!!!!!!!!!!!!!!!!!

4 TELMANINTER   (21.12.2013 23:46) [Материал]
im saitnela dare 2 tarekannnnnnnn menqqqqq mishttttt interi het enq u es kayqi shnoorhavorrrrrrrrrrrrrrrrr

3 Krespo   (21.12.2013 22:42) [Материал]
iroq derbium haxtanak@ shat lav nver klini mez boloris erkar tarineri kyanq qez FC INTER

2 ashxen91   (21.12.2013 22:21) [Материал]
Shnorhavooooor Interistner jaaaaaaan!!!!!!
126 4 4

1 tiko11   (21.12.2013 21:46) [Материал]
Shnorhavor BOLORIS 126

Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz