Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 15 » FcInter.am. Ինտերը պետք է լքեն հետևյալ ֆուտբոլիստները
17:24
FcInter.am. Ինտերը պետք է լքեն հետևյալ ֆուտբոլիստները

FcInter.am-ը կազմել է 4-3-3 մարտավարությամբ Ինտերի կազմ, ովքեր այլևս չեն համապատասխանում թիմի խաղամակարդակին կամ պարզապես չեն կարողանում ցուցադրել իրենց լավագույն որակները:

 

Պաշտպանության եզրերում տեղ են գտել Սանտոնը և Նագատոմոն: Իտալացի պաշտպանը դեռ ամռանը պետք է հեռանար թիմից, սակայն 3 անգամ ձախողեց բուժզննումները, իսկ ահա ճապոնացի պաշտպանը կորցրել է նույնիսկ իր ամենաուժեղ կողմը` արագությունը: Կենտրոնում` Ռանոկիա և Դ'Ամբրոզիո: Ինտերի նախկին ավագը այդպես էլ չկարողացավ կայուն ֆուտբոլ ցուցադրել, իսկ Դանիլոն, ով կարողանում է խաղալ կենտրոնական և աջ պաշտպանի գոտում խոստովանել է, որ չի կարող ցուցադրել այնպիսի ֆուտբոլ ինչպիսին ակնկալում են երկրպագուները:


Կիսապաշտպանությունում տեղ են գտել Մելոն, Նյուկուրին և Կոնդոգբիան: Ֆրանսիացու համար 35մլն եվրո վճարելուց հետո, այժմ Ինտերը մտածում է նրանից ազատվելու մասին: Նյուկուրին համարվում է հեռանկարային ֆուտբոլիստ, ի տարբերություն Մելոյի: Եթե բրազիլացին արդեն սպառել է իրեն և պետք է փոխի ակումբը, ապա Նյուկուրիին անհրաժեշտ խաղաժամանակ է հարկավոր, ինչը նա կկարողանա ստանալ այլ ակումբում վարձավճարային հիմունքներով:


Ռոդրիգո Պալասիոն ժամանակին շատ օգուտ է տվել Ինտերին իր խաղով և իհարկե գոլերով: Սակայն այժմ նա 34 տարեկան է և ժամանակն է շնորհակալություն հայտնել "պոչիկին" և հրաժեշտ տալ: Յովետիչը այդպես էլ չկարողացավ իր պոտենցիալը լիովին բացահայտել, քանի որ քիչ խաղային ժամանակ է ստանում չմտնելով մարզչի մարտավարական սխեմայի մեջ: Նույնը կարելի է ասել Բիաբիանիի համար: Այս երկու ֆուտբոլիստների համար ամենալավ տարբերակը կլինի այլ ակումբում շարունակել իրենց կարիերան:

 

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Դիտումներ: 493 | Ավելացրեց: tiko11 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz