18:01 FcInter.am. Ա Սերիայի խորհդրանշական հավաքական | ![]() FcInter.am կայքը կազմել է 2016/17 մրցաշրջանի խորհդանշական հավաքականը 18 տուրերից հետո: Դարպասապահի դիրքում Դոնամուրա, Հանդանովիչ և Բուֆոն եռյակից ընտրել ենք Յուվենտուսի թիմի ավագին: Իտալացին իր բարձունքին է չնայած տարիքին և ամենաքիչն է գնդակ ընդունել սեփական դարպասը: Պաշտպաններ. Ալեքս Սանդրոն պահեստայինների նստարանին է թողնում Պատրիկ Էվրային և լավ մրցաշրջան է անցկացնում: Կենտրոնում` Ֆացիո և Բոնուչի, վերջինիս ընտրությունը դժվարին ստացվեց: Աջ պաշտպանի դիրքում Նապոլիից Հուսայ: Կիսապաշտպանություն. Այս գոտում շատ դժվարին ստացվեց ընտրությունը: Սալահ, Կալեխոն, Համշիկ, Սուսո, Կանդրեվա և այս շարքը կարելի է շարունակել: Կեսյեն այս մրցաշրջանի հայտնություններից է: Մերտենսը հիանալի մրցաշրջան է անցկացնում և դարձել է Նապոլիի գոլահարը: Բոնավենտուրան դարձել է Միլանի առաջատարը այս մրցաշրջանում և թիմի կազմակերպիչը: Հարձակման գծում` Բելոտի և Իկարդի: Երկու երիտասարդ հարձակվողները Ա Սերիայի լավագույն ռմբերկուներն են այս պահին: Բելոտիի համար արդեն գրանդ ակումբները պատրաստ են լուրջ գումարներ ծախսել:
|
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |
20151 Milano, Italie
+33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com