Գլխավոր էջ » 2016 » Հունվար » 29 » Էստեբան Կամբիասոն կիսվել է առաջիկա Դերբի դելլա Մադոնինայի և Ինտերի մասին
18:01
Էստեբան Կամբիասոն կիսվել է առաջիկա Դերբի դելլա Մադոնինայի և Ինտերի մասին

Ինտերի նախկին կիսապաշտպան Էստեբան Կամբիասոն հիշելով իր անցկացրած խաղերը միլանյան դերբիում հիացմունքով և կարոտով է արտահայտվել: Խոսելով La Gazzetta dello Sport-ի հետ Օլիմպիակոսի կիսապաշտպանը կիսվել է իր կարծիքով առաջիկա միլանյան դերբիի վերաբերյալ և համեմատել Միլանի դերբին Աթենքի դերբիի հետ:

"Աթենքյան դերբին երկրպագուների համար հիվանդության պես մի բան է, միլանյան թիմերի համար սա ևս կարևոր պահ է առաջնությունում: Առաջներում ես տեսել եմ դերբիներ որոնք պլանավորված և մշակված են, բայց միայն սկզբում: Ինչ-որ պահի, Միլանը ստիպված կլինի ռիսկի դիմել ավելին քան պետք է:"


Այնուհետև Կամբիասոն պատասխանել է իր նախկին թիմին վերաբերող մի քանի հարցերի. Մարզչի մասին, խաղացողների, ինչպես նաև տրանսֆերային պատուհանի մասին:

Դուք եղել եք իտալական ֆուտբոլում, այն շա՞տ է փոխվել, և կհամեմատե՞ք Պրեմիեր Լիգան Ա սերիայի հետ:
"Զգացմունքայնության առումով Պրեմիեր Լիգան երբեք չի փոխվի, սակայն համեմատեք. Նրանց ֆուտբոլը ձեր կյանքի մի մասն է, իսկ Իտալիայում, այն ավելին է քան մի մասը:"


Դուք պաշտպանու՞մ եք Ինտերի տրանսֆերային քաղաքականությունը, եթե հաշվի առնենք, որ դեռ ոչ մի նոր խաղացող չի եկել թիմ:
"Հունվարյան տրանսֆերային շուկան շատ բարդ է դարձել, ինչպես նաև փոխվել են հաղորդակցման ձևերը: Չեմ կարող խառնվել այդ հարցին, ինչպես նաև չեմ կարող ասել , արդյոք դա Մանչինիի նախաձեռնությունն է:"


Երկուսին էլ լավ ճանաչելով , ի՞նչ կասեք , նրանցից ո՞վ է գնում հաղթանակների ուղղությամբ:
"Մանչինին ավելի խենթ է, ինչպես նաև այս դերբիում չի խաղացել: Սինիշան ռազմիկ է, կռվում է մինչև վերջ, լինոլով ճնշման տակ տալիս է իր մաքսիմումը: Ռոբերտոն, չնայած վերջին արդյուքների, վճռական և ամուր է, և գտնվում է երրորդ հորիզոնականում, որն էլ ապացուցում է թիմի ձգտումը:"


Հոգեբանորեն ո՞վ է ավելի վատ վիճակում լինելու այս խաղին , Միլա՞նը, թե՞ Ինտերը:
"Մտքի ուժը անհաշվելի է: Մենք պետք է մտքներիցս հանենք Իտալիայի գավաթի խաղը: Եթե մենք նայենք ամբողջ մրցաշրջանին, Ինտերն ավելի կայուն է, ավելի հավասարակշիռ վիճակում է, և ունի մարզիչ, որը կասկածի տակ չէ: Սա այն նախանշաններն են, որոնք բերում են երեք միավոր: Եվ հիմա Միլանն ու Ինտերը ունեն այնքան միավոր, որքանի որ արժանացել են:"


Կիրակի երեկոյան թիմերից ո՞րն է խաղալու ավելիի համար քան մյուսը:
"Միլանը պարտվել է առաջին դերբիում Ինտերին: Կիրակի երեկոյան խաղալու է որպես տանտեր, մրցաշարային աղյուսակում լինելով ավելի հետ Ինտերից: Եվ նրանք գտնվում են հեռու այն սպասումներից, որոնք ունի Ինտերը մրցաշարային աղյուսակում:"


Մշտական 1-0 հաղթանակները ռիսկեր պարունակու՞մ են, թե՞ դա Ինտերի հաղթաթուղթն է դարձել:
"Ֆուտբոլը դա խաղ է: Ընտրիր թե ինպչպես պետք է ճիշտ օգտագործես խաղաքարտերդ և ամեն ինչն էլ հաղթաթուղթ է: Ճիշտ և սխալ ճանապարհ չկա, սխալ կլինի այն, եթե Մանչինին կամ Սարին մի օր արթնանան և անեն հակառակը ինչ արել են մինչ օրս: Պատկերացրեք մի օր Գուարդյոլան ասի, այսօր մենք երկար փոխանցումներով ենք խաղալու:"


Ո՞վ կհաղթի Սկուդետոն:
"38 խաղից հետո կհաղթի նա, ով արժանի է դրան: Ես միշտ լավ կերպ եմ անդրադարձել այս հարցին, նույնիսկ այն ժամանակ երբ մենք գտնվում էինք ավելի հետ:"


Ի՞նչ է պակասում Իկարդիին լինել ավելի բարձր մակարդակի:
"Մաուրոն ավելի տարածության վրայի խաղացող է, քան պարզապես եզրափակող: Իգուաինը շատ նման է Միլիտոյին: Իկարդին արդեն 8 գոլի հեղինակ է դարձել և նախատեսվում է, որ գոլերի քանակը կհասցվի 15: 15գոլը ցա՞ծր ցուցանիշ է:"


Իհարկե Բալոտելին ավելի քիչ է աչքի ընկել, կարելի՞ է կարծել, որ 2016-ին նա կշարունակի լինել այդքան թերի:
"Նրա համար գոլերի հեղինակ դառնալը, ոնցոր մի բաժակ ջուր խմելու պես բան լինի, բաներ կան որոնք դեռ կորցված չեն, սակայն ֆուտբոլը միայն այդքանով չի սահմանափակվում: Ոչ մեկ չգիտե թե ինչ կարող է պատահել, ես միայն գիտեմ , որ Մաուրոն դեռ ժամանակ ունի կարևոր բաներ անելու:"


Ձեր ամենահիշարժան դերբին:
"Ամենալարված և էմոցիոնալ դերբին ինձ համար դա , երբ 3-2 հաղթեցինք Միլանին, 92-րդ րոպեին Ադրիանոյի գոլի շնորհիվ:"


Ամենագեղիցիկ բանը, որ հիշում եք Դերբիից:
"Դերբին ինձ մոտ հուզմունք է առաջացնում. Ինչ-որ արտասովոր բան, ավելի քան գեղեցիկ : Ամենագեղցեցիկ պահը Ժուլիո Սեզարի հետ մղեց Ռոնալդինյոյի խփած 11մետրանոց հարվածը:"


Արդյոք կվերադառնա՞ք Միլան որպես մարզիչ:
"Մարզչական կարիերա սկսելը իմ գլխում է, բայց Ինտերի հետ նոր պատմություն սկսելու ո՛չ հույս կա, ո՛չ էլ հնարավորություն: Սակայն , եթե ցանկանում ես դառնալ մարզիչ, միակ բանը, որ հաստատ պետք է իմանաս, դա այն է , որ դու չգիտես որտեղ կլինես որպես մարզիչ:"

 

Կատեգորիա: Հարցազրույցներ | Դիտումներ: 853 | Ավելացրեց: gor09999 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz