Գլխավոր էջ » 2013 Օգոստոս 29 » Երկու նոր թեկնածու Ինտերի համար
16:43 Երկու նոր թեկնածու Ինտերի համար | ![]() Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, Ինտերը եզրային դիրքերը համալրելու համար երկու նոր թեկնածուի է հետևում, Լուկա Անտոնելլիին և Ջետրո Ուիլեմսին: Առաջին անունը արդեն շոշափվել է տրանսֆերային ասեկոսների ժամանակ, իսկ ահա հոլանդացու հնարավոր համալրումը Մացցարիի եզրային դիրքերում, նոր է: Սակայն, եթե հավատանք թերթի տեղեկությանը, այս հետաքրքրությունն իրական է: Երեկ Ինտերի սպորտ տնօրեն Պյերո Աուզիլիոն ներկա է գտնվել Միլան - ՊՍՎ հանդիպմանը և հետևում էր տաղանդավոր հոլանդացի երիտսարդներին, այդ թվում Ջենտրո Ուիլլյամսին: Gazzetta-ն պնդում է, որ երկու ակումբների ներկայացուցիչները հանդիպել են, և խաղացողը գնահատվել է 6-7 միլլոն եվրո: Հնարավոր է նաև խաղացողի վարձավճարը` գնման իրավունքով: Թեև բոլոր այս խոսակցությունները անիմաստ են այնքան ժամանակ, քանի դեռ Ալվարո Պերեյրան չի լքել ակումբը: Նրա գործակալի երեկվա հարցազրույցը. ''Պերեյրան Տոտենհեմո՞ւմ: Հարցրեք Ինտերին'', - իրավիճակը չպարզաբանեց: Պարզ է միայն մեկ բան, Ալվարոյին չի հաջողվել տպավորել Մացցարիին:Աղբյուրը` Gazzetta dello Sport |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 4 | ||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||



