Գլխավոր էջ » 2013 Հունվար 8 » Երիտասարդ մարզիչները երկու օր կմասնակցեն Ինտերի մարզմանը
23:09 Երիտասարդ մարզիչները երկու օր կմասնակցեն Ինտերի մարզմանը | ![]() Ինչպես տեղեկացնում են Ինտերի և իտալական ֆեդերկալչոյի
պաշտոնական կայքերը, այսօր և վաղը Ինտերի մարզաբազայում` Ապիանո
Ջենտիլեում, ուսումնական դասընթացներ կանցկացվեն երիտասարդ մարզիչների
համար, ովքեր պետք է ստանան UEFA Pro-ի առաջին կարգի մարզչական
լիցենզիա: Սեմինարներն անցկացվում են ազգային ֆեդերացիայի մարզչական շտաբի
ղեկավար Ռենցո Ուլիվիերիի գլխավորությամբ:Պինետինայում, որտեղ մարզվում է Ինտերը, հավաքվել են այնպիսի անվանի ֆուտբոլիստներ և ուսանող-մարզիչներ, ինչպես Մարկո Մատերացցին, Ֆաբիո Գրոսսոն, Ֆրանչեսկո Կոլոննեսեն, Պասկուալե Դոմենիկո Ռոսսոն, Ֆաբիո Կաննավարոն, Ջանլուկա Ձամբրոտան, Մասսիմո Օդդոն: ԻՆտերի մարզչական շտաբը, Անդրեա Ստրամաչչիոնիի գլխավորությամբ ամեն հարցում կաջակցեն սկսնած մարզիչներին, կներկայացնեն թիմի մարզումների կարգն ու մեթոդները: Ինտերի պաշտոնական կայքը ներկայացնում է առաջին օրվա լուսանկարները. inter.it |
|
| |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 8 | ||||||||||||
FcInter.am
Մրցաշարեր
Նորություններ
Պատմություն
FcInter.am
Piazzale Angelo Moratti,
20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | ||||||||||||

















