Գլխավոր էջ » 2015 » Օգոստոս » 25 » Երեք անուն հարձակման գծի համար
16:25
Երեք անուն հարձակման գծի համար

Ատալանտայի դեմ հաղթանակից հետո Ինտերի ղեկավարությունը ակտիվ բանակցությունների մեջ է տրանսֆերային շուկայում:

Օրվա անունը Էզեկիել Լավեցցին է: Այսօր առավոտյան Պիերո Աուզիլյոն հանդիպում է ունեցել խաղացողի գործակալների հետ և քննարկել հնարավոր տարնսֆերի մանրմասները:

Գործարքը դեռ պաշտոնապես չի կայացել, քանի որ կողմերը համաձայնության գալուց հետո սպասում  են ֆուտբոլիստի որոշմանը: 

Լավեցցիի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ ավարտվում է 2016-ին: Ինտերն առաջարկում է մեկ տարվա վարձավճարային հիմունքներով գործարք՝ հետագա գնման իրավունքով, սակայն այս մեկ տարվա համար ավելի քիչ աշխատավարձ է առաջարկում, քան ֆուտբոլիստը ստանում է ՊՍԺ-ում, իսկ հաջորդ տարիների համար Ինտերն ավելի բարձր աշխատավարձ է խոստանում՝ կախված թիմի հաջողություններից:

Այժմ Լավեցցին պետք է որոշում կայացնի՝ մնալ ՊՍժ-ում, ավելի քիչ խաղային ժամանակ ունենալ, այնուհետև ազատ գործակալով տեղափոխվել այլ ակումբ, կամ տեղափոխվել Ինտեր, շատ խաղային ժամանակ ստանալ, բայց մեկ տարի ավելի քիչ աշխատավարձ ստանալ, քան այս պահին:

Այս բանակցություններին զուգահեռ Ինտերը աշխատում է նաև երկու այլ ուղղություններով, որպեսզի տրանսֆերային պատուհանի ավարտին դրանցից գոնե մեկը, կամ երկուսը ավարտին հասցնի: 

Մյուս երկու անուններն են՝ Պերիշիչ և Լամելա:

Պերիշիչի հետ բանակցություններն արդեն մեկ ամիս է շարունակվում են, սակայն համաձայնության կողմերը դեռ չեն գալիս:

Ինտերը բանակցություններ է սկսել նաև Տոտենհեմի հետ՝ Էրիկ Լամելայի տրանսֆերի համար: Լավեցցիի գործարքի արդյունքից կախված, Ինտերը մտադիր է ևս մեկ համալրում կատարել:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 867 | Ավելացրեց: ashxen91 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz