Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 15 » Երեք անուն ձմեռային տրանսֆերների համար
15:01
Երեք անուն ձմեռային տրանսֆերների համար

Ձմեռային տրանսֆերային պատուհանի բացմանը դեռ 2,5 ամիս կա, սակայն իտալական լրատվամիջոցները արդեն ակտիվորեն սկսել են քննարկել ակումբների ձմեռային տրանսֆերները: Corriere dello Sport-ը գրում, որ եթե մինչև հունվար չփոխվի իրավիճակը Լյայիչի հետ կապված, ապա Ինտերը նրան փոխարինող ձեռք կբերի: Հռոմեական թերթի տվյալներով, Պիեյրո Աուզիլիոն իր ցուցակում 3 անուններ ունի:


Առաջնային նպատակը Կարիմ Բելարաբին է: Սակայն նրան ձեռք բերելը շատ բարդ կլինի: Ֆուտբոլիստը գնահատվում է 30 մլն եվրո, իսկ բանակցությունների համար ժամանակը չափազանց կարճ է:


Երկրորդ թեկնածուն Վալենսիայի ֆուտբոլիստ Սոֆյան Ֆեղուլին է: Ալժիրցու պայմանագիրը ավարտվում է ամռանը, իսկ նրա ծառայություններով այս պահին հետաքրքրվողներ դեռ չկան: Ինտերը ամեն բան կանի այս ձմռանը ալժիրցուն գնելու համար: 


Երրորդ թեկնածուն Մադրիդի Ռեալի երիտասարդ հարձակվող Խեսեն է: 22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է Ռեալում իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է հեռանալ ակումբից հենց մոտակա տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ֆուտբոլիստը դեմ չի լինի տեղափոխվել Ինտեր, եթե նրան խոստանան բավարար խաղաժամանակ:

Կատեգորիա: Տրանսֆերներ | Դիտումներ: 881 | Ավելացրեց: mihranavagyan24 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Անվճար կայքերի կոնսրուկտոր - uCoz