Գլխավոր էջ » 2014  Մարտ  23 » Էռնանես. Ինտերում եմ հաղթելու համար
 
  
 
 
 
| 14:01 Էռնանես. Ինտերում եմ հաղթելու համար |   Այս շաբաթ Drive Inter-ի գլխավոր հերոսը Բրազիլիայի հավաքականի և Ինտերի կիսապաշտպան Էռնանեսն էր: Ապպիանո.«Երբ առաջին անգամ էի մարզաբազայում, ինձ անհրաժեշտ  եղավ գիդի օգնություն, քանի որ կարող էի մոլորվել: Այդ պատճառով էլ Ջոնատանին խնդրեցի ցույց տալ ինձ ամեն ինչ»: Փոփոխություններ.«Ինձ ժամանակ պահանջվեց որոշում կայացնելու համար:Ինտերը աշխարհի լավագույն ակումբներից մեկն է, ես կարող էի հայտնվել այստեղ ավելի վաղ, ոչ ոք չգիտի ինչպես կդասավորվեր ամեն ինչ այդ ժամանակ: Սակայն ես ոչնչի համար չեմ զղջում»: Թիմ.«Այստեղ ես տեսա համախմբված կոլեկտիվ: Ինձ իսկապես ապշեցրեցին Զանետտին, Կամբիասսոն, Սամուելը և Միլիտոն: Նրանք Ինտերի դեմքն են, ֆուտբոլիստներ, ովքեր թիմի հետ հաղթել են բոլոր հնարավոր մրցանակները: Նրանք ինձ զարմացրեցին բարությամբ և համեստությամբ»: Նպատակներ.«Ես հավատում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել: Այդ նպատակով եմ եկել այստեղ: Մենք հիանալի կազմ ունենք, լավ մարզիչ, գտնում եմ, որ ունենք անհրաժեշտը տիտղոս նվաճելու համար»: Գոլեր.«Դրանք կգան, ես չեմ անհանգստանում դրա մասին: Ամենակորևորը խաղալն է»: Ֆանատներ.«Ես չէի սպասում այսչափ ջերմ ընդունելություն, ես տպավորվա եմ»: | 
|  | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 2 | |||||||
| FcInter.am Մրցաշարեր Նորություններ Պատմություն FcInter.am 
 
  Piazzale Angelo Moratti, 20151 Milano, Italie +33 6 78 10 70 04 fcinter.am@gmail.com | |||||||
 
  
  0
0


